FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  70

Քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանքները.
1. Քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանքներ են՝
    1) հանցանքը հանգամանքների պատահական զուգորդմամբ առաջին անգամ կատարելը,
    2) հանցանք կատարելու կամ պատիժ նշանակելու պահին հանցավորի հղիությունը,
    3) հանցանք կատարելու կամ պատիժ նշանակելու պահին հանցավորի 65 տարին լրացած լինելը,
    4) պատիժ նշանակելու պահին հանցանք կատարած անձի խնամքի տակ անչափահասի կամ հաշմանդամություն ունեցող անձի առկայությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ հանցանքը կատարվել է խնամքի տակ գտնվող անձի նկատմամբ,
    5) հանցանքը կյանքի ծանր հանգամանքների զուգորդմամբ կատարելը,
    6) հանցանքը կարեկցանքի շարժառիթով կատարելը,
    7) հանցանքը քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքի իրավաչափության պայմանները խախտելով կատարելը,
    8) հանցանքը հանցագործությունից տուժած անձի հակաիրավական վարքագծի ազդեցության տակ կատարելը,
    9) հանցանքը սպառնալիքի, հարկադրանքի կամ այն անձի ազդեցությամբ կատարելը, որից հանցավորը գտնվում է նյութական, ծառայողական կամ այլ կախվածության տակ,
    10) հանցանք կատարած անձի մեղայականով ներկայանալը, հանցագործությունը, հանցագործության այլ մասնակցին բացահայտելուն, հանցագործությամբ ձեռք բերված գույքը որոնելուն, գործով ապացույց ձեռք բերելուն աջակցելը,
    11) հանցանք կատարած անձի կողմից հանցագործությունից հետո հանցագործությունից տուժած անձին բժշկական կամ այլ օգնություն ցույց տալը,
    12) հանցանք կատարած անձի կողմից հանցագործությամբ պատճառված վնասը կամովին հատուցելուն կամ այլ կերպ հարթելուն ուղղված գործողություն կատարելը.
2. Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված մեղմացնող այլ հանգամանքներ.
3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված որևէ հանգամանք սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված է որպես հանցագործության հատկանիշ, ապա դա չի կարող կրկին հաշվի առնվել որպես քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանք: