Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 15 Վարկային զեկույցները և այլ ծառայություններ. 1. Վարկային զեկույցը գրավոր (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթուղթ է, որը պարունակում է վարկային տեղեկատվության սուբյեկտի վարկային պատմություն: Վարկային բյուրոյի կողմից վարկային պատմությունը տրամադրվում է վարկային զեկույցների ձևով. 2. Վարկային բյուրոն տվյալների բազայում առկա վարկային տեղեկատվության մշակման արդյունքում կարող է մատուցել այլ ծառայություններ: Վարկային տեղեկատվության սուբյեկտին նույնականացնող տվյալներ պարունակող այլ ծառայությունների վրա տարածվում են վարկային զեկույցների իրավական ռեժիմը կարգավորող սույն օրենքով սահմանված դրույթները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի. 3. Վարկային բյուրոյի կողմից վարկային զեկույցների տրամադրման և այլ ծառայությունների մատուցման կարգը և պայմանները սահմանվում են վարկային բյուրոյի և տեղեկատվություն ստացողների միջև կնքված պայմանագրով, ինչպես նաև վարկային բյուրոյի ներքին իրավական ակտերով. 4. Վարկային բյուրոյին վարկային զեկույցների հարցումները և վարկային զեկույցների տրամադրումը, ինչպես նաև վարկային բյուրոյի կողմից այլ ծառայությունների մատուցումը հաշվառում է վարկային բյուրոն: Հաշվառման կարգը սահմանում է վարկային բյուրոն: |