Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 8
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 Հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են` 1) լիազոր մարմին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը. 2) անասնաբուժություն` կենդանիների հիվանդությունների կանխում, ախտորոշում, բուժում, դրանց վերացման միջոցառումներ, կենդանիների և կենդանիների բարօրության պաշտպանություն, կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության, վերամշակման, տեղափոխման, իրացման, անասնաբուժական դեղամիջոցների և անասնաբուժական միջոցների, կերերի, լրացակերերի արտադրության, դրանց ներմուծման և արտահանման, կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումից Հայաստանի Հանրապետության տարածքի պահպանության նկատմամբ հսկողության իրականացում. 3) անասնաբուժական գործունեություն` ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնագիտական գործունեություն, որը նպատակաուղղված է կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների կանխարգելմանը, ախտորոշմանը, բուժմանը, կենդանիների առողջության և բարեկեցության պաշտպանությանը, անասնահամաճարակային իրավիճակների կանխմանը և վերացմանը, անվտանգ կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի ստացմանը. 4) անասնաբուժական ծառայություն` անասնաբուժության իրականացում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից. 5) համայնքն սպասարկող անասնաբույժ` մեկ կամ մի քանի համայնքում անասնաբուժական գործունեություն իրականացնող՝ համայնքն սպասարկող անասնաբույժ. 6) անասնաբուժական հսկման ենթակա ապրանքներ` կենդանիներ կամ դրանց բեղմնավորիչ նյութեր (ինկուբացիոն ձու, սերմնահեղուկ, ձվաբջիջ, զիգոտ, սաղմ), կենդանական ծագման մթերք, կենդանական ծագման հումք, կենդանական ծագման կողմնակի արտադրանք, կերեր, լրացակերեր, կերային խառնուրդներ, կերային հավելումներ, անասնաբուժական դեղամիջոցներ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 7) անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ` անասնաբուժության ոլորտում օգտագործվող հաշվառված ձևաթղթեր (վկայական, տեղեկանք, սերտիֆիկատ), որոնք հավաստում են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրվող կենդանիների առողջական վիճակը, բեղմնավորիչ նյութերի, կենդանական ծագման մթերքի և հումքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերատեսակների ծագումը, կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ ապահով տարածքներից և կենդանական ծագման մթերքի և հումքի, կերատեսակների, բեղմնավորիչ նյութերի, անասնաբուժական դեղամիջոցների անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանելիությունը. 8) անասնաբուժասանիտարական փորձաքննություն` կենդանական ծագման հումքի և մթերքի, կերատեսակների, կենդանիների բեղմնավորիչ նյութերի, անասնաբուժասանիտարական գնահատման նպատակով կատարվող հետազոտություն. 9) անասնաբուժական միջոցներ` անասնաբուժական գործունեության համար անհրաժեշտ հանդերձանք, սարքեր, գործիքներ, սարքավորումներ, կենդանիների խնամքի և պահման պարագաներ, անասնաբուժական հատուկ տրանսպորտ, տեխնիկա. 10) անասնաբուժական դեղամիջոց` անասնաբուժության ոլորտում օգտագործվող նյութ կամ նյութերի միացություն (կենսապատրաստուկներ` պատվաստանյութեր, հիվանդությունների հարուցիչների ախտորոշման և նույնականացման հավաքածուներ և պատրաստուկներ, իմուն և գերիմուն շիճուկներ, իմունոգլոբուլիններ, արյան ֆրակցիաներ, կենդանիների հյուսվածքներից և օրգաններից ստացված բուժիչ և կանխարգելիչ պատրաստուկներ, մանրէական աճեցվածքներ և մանրէական տարատեսակներ, հորմոնային պրեպարատներ, թիրեոստատիկներ, բետա-անտագոնիստներ, բուսական, հանքային, քիմիական, քիմիադեղագործական ծագման նյութեր, պատրաստուկներ կամ միջոցներ` բուժիչ, ախտահանիչ, հակամանրէային, միջատասպան, կրծողների դեմ պայքարի, հակաճիճվային, հակաարյունապարազիտային, հակատզային ազդեցությամբ). 11) թիրեոստատիկներ` վահանաձև գեղձի գործունեության վրա ազդող նյութեր, որոնք նպաստում են կենդանիների աճման արդյունավետությանը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 12) հորմոնային պրեպարատ` արտադրանքներ, որոնք պարունակում են հորմոնալ` էստրոգենային, անդրոգենային և հեստագենային ուղղակի և անուղղակի ազդեցությամբ նյութեր. 13) անասնաբուժական դեղամիջոցի դադարեցման ժամանակահատված` անասնաբուժական դեղամիջոցի վերջին անգամ կիրառման և կենդանիներից կենդանական ծագման հումքի և մթերքի ստացման միջև ընկած ժամանակահատված, որի ընթացքում հավաստվում է, որ կենդանական ծագման հումքում և մթերքում անասնաբուժական դեղամիջոցի մնացորդային քանակներ չեն պարունակվում, կամ մնացորդային թույլատրելի քանակները չեն գերազանցվում. 14) անասնահամաճարակ` կենդանիների վարակիչ հիվանդությունների համեմատաբար կարճ ժամկետում արագ տարածվելու և զգալի տարածքներ գրավելու իրավիճակ, որը բնորոշվում է ընթացքի անընդհատությամբ ու դրսևորման պարբերականությամբ. 15) անասնապահական ֆերմա` վայր, որտեղ ժամանակավորապես կամ մշտապես պահվում են կենդանիներ, բացառությամբ անասնաբուժական կլինիկաների և կենդանիների շտապօգնության կազմակերպությունների. 16) կենդանիների բեղմնավորիչ նյութեր` սերմնահեղուկ, ձվաբջիջ, զիգոտ և սաղմ, բեղմնավորված ձկնկիթ, ինկուբացիոն ձու, որոնք օգտագործվում են կենդանիների արհեստական սերմնավորման, բեղմնավորման և բազմացման համար. 17) կենդանիներ` կաթնասուններ, թռչուններ, երկկենցաղներ, սողուններ, ձկներ, կակղամորթներ, խեցգետնակերպեր, խխունջներ, միջատներ, այլ ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիներ, որոնք պահվում են մարդկանց կողմից կամ ազատ գոյատևում են. 18) գյուղատնտեսական կենդանիներ` խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ (տավար, գոմեշ, ոչխար, այծ), խոզ, ձի, հավ, հնդկահավ, լոր, սագ, բադ, ճագար, ջայլամ, մեղու, շերամ և այլն, որոնք պահվում են կենդանական ծագման հումքի և մթերքի ստացման նպատակով. 19) տնային կենդանիներ` կենդանիներ, որոնք պատկանում են կերակրվող, բուծվող կամ պահվող, սակայն, որպես կանոն, սննդամթերքի ստացման համար չնախատեսված կենդանիների տեսակներին. 20) կենդանիների քնեցում` պետական գրանցում ստացած անասնաբուժական դեղամիջոցով կենդանիների ժամանակավոր ցավազրկում կամ կյանքի ընդհատում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 21) կենդանիների համարակալում` գյուղատնտեսական կենդանիների (բացառությամբ թռչունների, մեղուների) և տնային կենդանիների ականջներին կոդավորված տեղեկություն պարունակող հատուկ պիտակների կամ մարմնի որոշակի մասերին էլեկտրոնային չիպերի` կրիչների ամրացում, որը հնարավորություն է ընձեռում անհատականացնելու և հաշվառելու կենդանիներին. 22) մեկուսացում` զոոնոզներով վարակված կամ վարակման կասկածով կենդանիների` որոշակի ժամանակահատվածում և պայմաններում` առանձնացված տարածքում կամ ցանկապատումներում կամ շինություններում, մեկուսացնող միջոցառումներ. 23) կենդանիների կարանտին` Կառավարության կամ տարածքային կառավարման մարմինների կողմից կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկումները վերացնող, վարակի օջախները մեկուսացնող և վարակի հետագա տարածումը կանխող, ինչպես նաև այդ ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների ժամանակավոր սահմանափակումներ ու լրացուցիչ պարտականություններ սահմանող ռեժիմային գործունեություն. 24) կանխարգելիչ կարանտին` վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխող միջոցառումներ, որոնք իրականացվում են ձեռք բերված կենդանիներին 30 օրվա ընթացքում առանձնացված պահելու և հիվանդությունների ախտորոշման համար հետազոտություններ ու կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով. 25) կենդանիների կարանտինային և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություններ` կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդություններ, որոնք արագորեն տարածվում են, ընդգրկում ընդարձակ տարածքներ, պատճառում մեծ տնտեսական վնաս և վնասում կամ անմիջականորեն սպառնում են կենդանիների և հանրության առողջությանը. 26) կենդանիների պարտադիր ծանուցման ենթակա հիվանդություններ` արագորեն տարածվելու, ընդարձակ տարածքներ ընդգրկելու և մեծ տնտեսական վնասներ հասցնելու հատկություններ ունեցող վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններ, որոնց բացահայտման կամ կասկածի դեպքերը սահմանված կարգով ծանուցվում և գրանցվում են. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 27) կենդանական ծագման մթերք` գյուղատնտեսական կենդանիների սպանդից գոյացած և չվերամշակված մսեղիքը, կիսամսեղիքը, քառորդ մսեղիքը, տեսակավորված ոսկրոտ և անոսկր միսը, աղացած և ծեծած միսը, պոչը և դմակը, վերջույթները՝ նախաբազկի և սրունքի հոդերից անջատված, ներքին օրգանները (լյարդ, փայծաղ, սիրտ, երիկամ, թոք, ըմպան, շնչափող, ստոծանի, թռչնի ստամոքս, որոճող կենդանիների կտրիչ), ենթամաշկային և ընդերային ճարպը, ուղեղը, արյունը, լեզուն, ամորձիները, գլուխը, կուրծը, ինչպես նաև չփաթեթավորված և չմակնշված մսամթերք, կաթ և կաթնամթերք, ձուկ և ձկնամթերք, երկկենցաղներ, սողուններ, խխունջներ, միջատներ, խեցգետնակերպեր, ցամաքային և ջրային այլ անողնաշարավորներ և դրանցից ստացված մթերք, չբեղմնավորված ձկնկիթ, սննդային ձու, բնական մեղր, որոնք առանց վերամշակման կամ վերամշակումից հետո օգտագործվում են սննդում կամ որպես պարենային հումք. 28) կենդանական ծագման հումք` կենդանիների սպանդից ստացված ներզատիչ գեղձեր, աղիք, կաշի, մորթի, մազ (բուրդ, խոզան, փետուր, աղվամազ), եղջյուր, սմբակ, ոսկոր, չվերամշակված ճարպ, լեղի, արյուն, մեղրամոմ, մոմաթերթ, մեղվի թույն, օձի թույն, կարիճի թույն, կենդանական ծագման այլ թույներ, տեխնիկական ալբումին, կազեին, ժելատին, որսորդական հաղթանշաններ և այլն, որոնք օգտագործվում են վերամշակումից հետո. 29) կենդանական ծագման կողմնակի արտադրանք` մարդկանց կողմից սպառման համար չնախատեսված կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրության, վերամշակման արդյունքում ստացված արտադրանք (մսոսկրային և մսային, եղջերային գոյացություններից ստացված, ձկնային ալյուր, արյան չորացված պլազմա և արյունից ստացված այլ արտադրանք, հիդրոլիզային սպիտակուցներ, ոսկորներից և կենդանական ծագման այլ արտադրանքներից ստացված ժելատին), կենդանիների դիակներ, որոնք հանդիսանում են տեխնիկական հումք, նախատեսված չեն մարդկանց կողմից սպառման համար և ենթակա են լրացուցիչ վերամշակման կամ ոչնչացման. 29.1) մսեղիք՝ սպանդի կամ մորթի ենթարկված կենդանու ամբողջական մարմինը առանց մաշկի, գլխի, վերջավորությունների ստորին հատվածների և ներքին օրգանների. 29.2) կիսամսեղիք՝ մսեղիքի ողնաշարի երկարությամբ հավասարաչափ հատվածների բաժանած մասերը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 29.3) քառորդ մսեղիք՝ մսեղիքի չորս մասի բաժանած հատվածները. 30) զոոնոզներ` կենդանիների վարակիչ հիվանդություններ, որոնց նկատմամբ զգայունակ են կենդանիները, ինչպես նաև կենդանիների վարակիչ որոշ հիվանդություններ, որոնց նկատմամբ զգայունակ են կենդանիները և մարդիկ. 30.1) անասնագերեզմանոց՝ սպանդի ոչ ենթակա կամ չախտորոշված հիվանդությամբ հիվանդ կամ համաճարակի հետևանքով անկած կամ հոգեվարքի վիճակում գտնվող կենդանիների կամ սպառման համար չնախատեսված կամ ոչնչացման ենթակա կենդանական ծագման կողմնակի արտադրանքի համար երկարատև թաղման համար նախատեսված, հատուկ գետնահորերով (խրամներով) կամ կենսաջերմային հորերով (Բեկարի հորերով) հագեցած ցանկապատված հողատարածք. 31) կենդանիների սպանդ` մարդու սպառման համար նախատեսված կենդանական ծագման հումքի և մթերքի ստացման նպատակով սպանդանոցներում կատարվող կենդանիների սպանդ, ներառյալ` որոշակի հիվանդությունների դեպքում թույլատրված սանիտարական սպանդը. 32) սանիտարական սպանդ` որոշակի հիվանդությունների դեմ պայքարում վարակված կամ վարակման անմիջական սպառնալիքի ենթակա կենդանիների հարկադիր պարտադիր սպանդ` պայմանական պիտանի կենդանական ծագման հումքի և մթերքի ստացմամբ. 33) կենդանիների մորթ` սույն օրենքով սահմանված նպատակներով և դեպքերում ոչ սպանդանոցային պայմաններում կատարվող կենդանիների մորթ. 34) կենդանիների և մարդկանց առողջությանը սպառնացող վտանգ` կենդանական ծագման հումքի և մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցի և վարակի աղբյուր կամ փոխանցման գործոն հանդիսացող այլ օբյեկտները, առարկաները, որոնց օգտագործումը, սպառումը կամ առկայությունը կարող է կենդանիների և (կամ) մարդկանց առողջության համար վտանգ ներկայացնել. 35) վերացում` համաճարակային շղթայի բոլոր փուլերում կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների տարածման սահմանափակմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների արդյունք, երբ համաճարակային շղթան չի գործում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 36) ոչնչացում` կենդանիների և մարդկանց առողջությանը սպառնացող վտանգի հետագա որևէ օգտագործումը բացառելու նպատակով վնասազերծում` այրում կամ բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում հալեցում: Ոչնչացում է համարվում նաև` ա. թաղումը, ստորգետնյա պահեստավորումը կամ կուտակումը, բ. վերգետնյա այրումը (վառում) վառելանյութի միջոցով բացօթյա պայմաններում, գ. անմիջական այրումը հատուկ սարքավորումների պայմաններում. 37) անասնահամաճարակային նշանակության կամ անասնաբուժական պետական վերահսկման ենթակա օբյեկտներ` անասնապահական ֆերմաները և տնտեսությունները, արոտավայրերը, ջրելատեղերը, անասնագերեզմանոցները, կենդանաբանական այգիները, ակվարիումները, բնական և արհեստական ջրային միջավայրերը, որտեղ բուծվում կամ պահվում են ջրային կենդանիներ, տեռարիումները, վիվարիումները, անասնաբուժական լաբորատորիաները, կենդանիների փոխադրում, կենդանիների նկատմամբ փորձարկումներ, կենդանական ծագման հումք և մթերք, կերեր, լրացակերեր, կերատեսակներ արտադրող, վերամշակող, պահեստավորող, իրացնող, բեղմնավորիչ նյութերի, անասնաբուժական դեղամիջոցների արտադրություն, պահպանում, առևտուր կամ իրացում իրականացնող տնտեսավարող սուբյեկտները և կազմակերպությունները, գյուղատնտեսական և պարենային ապրանքների շուկաները, առևտրի օբյեկտները, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի տնօրինման, պահեստավորման կազմակերպությունները, սպանդանոցները, սպանդային կետերը, բնական ծագում ունեցող կենդանական թափոնների տեղադրման և պահման, վնասազերծման վայրերը, կենդանիների շուկաները, կենդանիների կայանատեղերը, հավաքատեղերը, անասնաբուժական կենսապատրաստուկների արտադրության կազմակերպությունները, անասնաբուժական ուսումնական, գիտահետազոտական լաբորատորիաները, կազմակերպությունները, ինչպես նաև այլ հաստատությունները, տարածքները, որտեղ և (կամ) որոնց շրջակայքում վարակիչ կամ մակաբուծային գործոնները կարող են տարածվել. 38) վերամշակում` գործունեություն, որի արդյունքում փոփոխության է ենթարկվում կենդանական ծագման հումքի և մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի պարունակությունը կամ բաղադրությունը` վերածվելով սպառման կամ արտադրության համար պիտանի հումքի կամ մթերքի. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 39) զոոտեխնիկական նպատակներով կիրառում` կենդանիների, բեղմնավորիչ նյութերի, անասնաբուժական դեղամիջոցների օգտագործումը կենդանիների կտղուցը կարգավորելու, սերմնավորման, բեղմնավորման, սաղմերի փոխպատվաստման նպատակով. 40) պայմանական պիտանի կենդանական ծագման հումք և մթերք` կենդանական ծագման հումք և մթերք, որոնք կարող են օգտագործվել վնասազերծումն ապահովող վերամշակումից հետո, որը երաշխավորում է դրանց անվտանգությունը. 2. Անասնաբուժության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակում է համապատասխան նախարարությունը: |