FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  27

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐԸ.
1. Պահուստային հողեր են համարվում համայնքներին, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության, օգտագործման իրավունքով չտրամադրված պետական հողերը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով կոնսերվացիայի արդյունքում տնտեսական շրջանառությունից հանված հողամասերը.
2. Պահուստային հողերի կազմում կարող են ներառվել քաղաքաշինական ու հողաշինարարական փաստաթղթերով առանձնացված չօգտագործվող հողերը, ինչպես նաև ավազուտները, ճահիճները և այլ անօգտագործելի հողերը.
3. Պահուստային հողերի օտարումը և օգտագործման իրավունքով տրամադրումը թույլատրվում է սույն օրենսգրքով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով` դրանց նպատակային նշանակությունը փոփոխելուց հետո: