Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 83 Բարձրագույն դատական խորհրդի` Ազգային ժողովի կողմից ընտրված անդամին ներկայացվող անհամատեղելիության պահանջները և նրա գործունեության երաշխիքները. 1. Ազգային ժողովի կողմից ընտրված` Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից. 2. Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը սահմանվում է օրենքով, և այն չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից. 3. Եթե անձը Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ընթացքում, ապա Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ավարտից հետո օրենքով կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկելիս համարվում է, որ նա կենսաթոշակի է անցել դատավորի պաշտոնից. 4. Եթե անձը Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ընթացքում, և նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր ստացած վարձատրության չափը գերազանցում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար օրենքով սահմանված վարձատրության չափը, ապա նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր ստացած վարձատրությունը պահպանվում է, իսկ պակաս լինելու դեպքում նա վարձատրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար օրենքով սահմանված չափով: Սույն մասով սահմանված երաշխիքը կիրառվում է նաև Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների նկատմամբ. 5. Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կիրառվում են («mutatis mutandis») սույն օրենսգրքի 51-րդ, 53-55-րդ, 57-60-րդ, 62-64-րդ հոդվածները և 21-րդ գլխի կանոնները՝ այնքանով, որքանով կիրառելի են, և եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով. 6. Բարձրագույն դատական խորհրդի շենքում ապացուցողական գործողություններ կատարելու նկատմամբ տարածվում են սույն օրենսգրքի 52-րդ հոդվածում ամրագրված դրույթները: |