Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 41 Քննիչի լիազորությունները. 1. Քննիչը՝ 1) առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության դեպքում կազմում է քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ արձանագրություն և անմիջապես ձեռնամուխ լինում նախաքննության կատարմանը` այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնելով հսկող դատախազին, իսկ ենթադրյալ հանցանքի փաստական նկարագրությունը կամ դրան տրված իրավական գնահատականը շտկելու անհրաժեշտության դեպքում հսկող դատախազի հանձնարարությամբ փոփոխություն է կատարում քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության մեջ. 2) ինքնուրույն ուղղություն է տալիս նախաքննությանը, ընդունում անհրաժեշտ որոշումներ, սույն օրենսգրքին համապատասխան` կատարում է քննչական և վարութային այլ գործողություններ. 3) նախաքննության ընթացքում ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կազմում է քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ արձանագրություն՝ այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնելով հսկող դատախազին. 4) որոշում է կայացնում անձին ձերբակալելու կամ ձերբակալված անձին ազատ արձակելու մասին՝ որոշման պատճենն անհապաղ ուղարկելով հսկող դատախազին. 5) դիմում է դատարան սույն օրենսգրքով սահմանված հարկադրանքի միջոցներ կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, քննչական և գաղտնի քննչական գործողություններ կատարելու միջնորդություններով` միջնորդության պատճենն անհապաղ ուղարկելով հսկող դատախազին. 6) հսկող դատախազի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ ազատ է արձակում կալանավորված մեղադրյալին. 7) սույն օրենսգրքով սահմանված դեպքերում վերացնում է անձի իրավունքների կամ ազատությունների ոչ իրավաչափ սահմանափակումները. 8) իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում խափանման միջոց կիրառելու, փոխելու, վերացնելու մասին՝ որոշման պատճենն անհապաղ ուղարկելով հսկող դատախազին. 9) միջոցներ է ձեռնարկում ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումը, գույքի հնարավոր բռնագրավումը և վարութային ծախսերի հատուցումն ապահովելու համար. 10) հետաքննության մարմնին տալիս է գաղտնի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 41 11) հետաքննության մարմնից պահանջում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքները. 12) հետաքննության մարմնին հանձնարարում է կատարել ձերբակալման, կալանավորման վերաբերյալ որոշումները, ինչպես նաև հետաքննության մարմնից աջակցություն է ստանում ապացուցողական և վարութային այլ գործողություններ կատարելիս. 13) քրեական հետապնդում հարուցելու, քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու կամ վերսկսելու, քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու միջնորդություն է ներկայացնում հսկող դատախազին. 14) քրեական հետապնդում հարուցելու մասին հսկող դատախազի որոշման հիման վրա մեղադրանք է ներկայացնում. 15) որոշում է կայացնում տուժող, օրինական ներկայացուցիչ ճանաչելու մասին. 16) ապահովում է վարույթին փաստաբանի մասնակցությունը որպես պաշտպան կամ լիազոր ներկայացուցիչ. 17) վարույթ է ներգրավում վկայի, փորձագետի, թարգմանչի, ընթերակայի. 18) իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում վարույթի մասնավոր մասնակիցների միջնորդությունների կապակցությամբ. 19) վարույթի մասնավոր մասնակիցների ներկայացրած առարկաները կամ փաստաթղթերը որպես ապացույց կցում է վարույթի նյութերին, իսկ սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով որոշում է կայացնում այդ առարկաների կամ փաստաթղթերի անթույլատրելիության մասին. 20) որոշում է կայացնում ընթերակային, թարգմանչին, փորձագետին հայտնած բացարկի կապակցությամբ. 21) սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով պաշտպանին, լիազոր ներկայացուցչին, օրինական ներկայացուցչին կամ վկայի փաստաբանին ազատում է վարույթին մասնակցելուց կամ հսկող դատախազի հաստատմամբ հեռացնում է վարույթից. 22) հսկող դատախազի հանձնարարության կամ վարութային ակտի վերաբերյալ եռօրյա ժամկետում առարկություն է ներկայացնում վերադաս դատախազին` չկասեցնելով հանձնարարության կամ որոշման կատարումը. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 41 23) վարույթը կարճելու կամ նախաքննությունն այլ կերպ ավարտելու, հարկադրանքի միջոց կիրառելու մասին հսկող դատախազի հանձնարարության, ինչպես նաև ձերբակալման ներքո չգտնվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հսկող դատախազի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում առանց այն կատարելու դրա վերաբերյալ մեկօրյա ժամկետում առարկություն է ներկայացնում վերադաս դատախազին. 24) քննչական մարմնի ղեկավարի հանձնարարության կամ վարութային ակտի վերաբերյալ եռօրյա ժամկետում առարկություն է ներկայացնում հսկող դատախազին` չկասեցնելով հանձնարարության կամ որոշման կատարումը. 25) որոշում է կայացնում քրեական վարույթը կարճելու մասին` այն ներկայացնելով հսկող դատախազի հաստատմանը. 26) կազմում է մեղադրական եզրակացություն կամ եզրափակիչ ակտ` այն ներկայացնելով հսկող դատախազի հաստատմանը. 27) քննչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ շարունակում է վարույթը դատախազի կողմից վերադարձված նյութերով. 28) որոշում է կայացնում օրենքով նախատեսված ստուգում կամ վերստուգում կատարելու մասին. 29) իրականացնում է սույն օրենսգրքով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ: |