FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  257

Հանձնաժողովային և համալիր փորձաքննությունը.
1. Հետազոտության բարդությունից ելնելով` քննիչն իրավասու է նշանակելու հանձնաժողովային փորձաքննություն, որը կատարվում է նույն բնագավառում հատուկ գիտելիքներ և հմտություններ ունեցող մի քանի փորձագետի կողմից.
2. Եթե վարույթի համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզումը հնարավոր է միայն տարբեր բնագավառներում հատուկ գիտելիքների և հմտությունների կամ հետազոտության տարբեր բնագավառների մեթոդիկաների միաժամանակյա կիրառման հիման վրա, ապա քննիչը նշանակում է համալիր փորձաքննություն.
3. Եթե փորձաքննության կատարումը հանձնարարված է փորձագիտական կազմակերպությանն առանց հանձնաժողովային կամ համալիր փորձաքննության պահանջի, ապա հիմնարկի ղեկավարը քննիչի համաձայնությամբ իրավասու է կազմակերպելու հանձնաժողովային կամ համալիր փորձաքննություն.
4. Եթե տվյալ փորձագիտական կազմակերպության փորձագետների թվում բացակայում են համապատասխան բնագավառի հատուկ գիտելիքներ կամ հմտություններ ունեցող փորձագետներ, ապա փորձագիտական կազմակերպության ղեկավարի առաջարկությամբ քննիչը կայացնում է լրացուցիչ որոշում, որով սահմանում է համալիր փորձաքննությանը ներգրավվող փորձագետների կազմը: