FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  478

Հեռակա վարույթում մեղադրյալի իրավունքները և երաշխիքները.
1. Հեռակա վարույթն սկսելու պահից պաշտպանի մասնակցությունը պարտադիր է.
2. Եթե մեղադրյալը չունի վարույթին ներգրավված պաշտպան, ապա հեռակա վարույթ սկսելուց հետո՝ եռօրյա ժամկետում, քննիչը խուսափող մեղադրյալին, իսկ դրա օբյեկտիվ անհնարինության դեպքում նրա մերձավոր ազգականներից որևէ մեկին ուղարկում է տվյալ մեղադրյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշման պատճենը և տրամադրում տասնօրյա ժամկետ պաշտպան հրավիրելու համար, ինչպես նաև գրավոր պարզաբանում է հեռակա վարույթ իրականացնելու և այդ ժամկետում պաշտպան չհրավիրելու հետևանքները: Այդ ժամկետում պաշտպան չհրավիրվելու դեպքում քննիչը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից պահանջում է նշանակել պաշտպան.
3. Հեռակա վարույթում մեղադրյալի բոլոր իրավունքներն իրականացվում են պաշտպանի միջոցով, բացառությամբ մեղադրյալի անձից անբաժանելի իրավունքների։ Մեղադրյալի անձից անբաժանելի իրավունքները չեն իրականացվում.
4. Պաշտպանը կարող է ընդունել մեղադրյալի առնչությունը ենթադրյալ հանցանքին կամ մեղավորությունը դրա կատարման մեջ միայն այն դեպքում, երբ մեղադրյալն այդ մասին գրավոր, հստակ և պատշաճ ձևով տեղեկացրել է վարույթն իրականացնող մարմնին։