FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  159

Նոր դասերով ապահովագրական գործունեության լիցենզավորումը.
1. Գործող Ընկերությունը նոր դասով ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում՝
    1) նոր դասով ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու դիմում.
    2) Ընկերության գործարար ծրագրում կատարված փոփոխությունները.
    3) Ընկերության ընդհանուր կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին պատասխանատու ակտուարի եզրակացությունը.
    4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանած այլ փաստաթղթեր.
2. Գործող Ընկերության Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղը նոր դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում՝
    1) Ընկերության դիմումը՝ նոր դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու համար.
    2) մասնաճյուղի գործարար ծրագրում կատարված փոփոխությունները.
    3) Ընկերության ընդհանուր կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին պատասխանատու ակտուարի եզրակացությունը.
    4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր.
3. Օտարերկրյա Ընկերության Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղը նոր դասով ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում՝
    1) նոր դասով ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու դիմում.
    2) մասնաճյուղի գործարար ծրագրում կատարված փոփոխությունները.
    3) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված մասնաճյուղին նոր դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու կամ չառարկելու մասին օտարերկրյա Ընկերության նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի որոշումը կամ այլ փաստաթուղթը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  159

4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր.
4. Կենտրոնական բանկն Ընկերությանը, նրա մասնաճյուղին կամ օտարերկրյա Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղին թույլատրում է իրականացնել նոր դասով ապահովագրական գործունեություն, եթե նման գործունեության իրականացումը չի հակասում օրենքի կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, և նոր դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են սույն օրենքի և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջների, և նոր դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու դեպքում Ընկերության կամ օտարերկրյա Ընկերության Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղի ֆինանսական վիճակը չի վատթարանա, կամ չեն խախտվի ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների իրավունքները և շահերը: Կենտրոնական բանկը տալիս է նոր դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու թույլտվություն՝ դիմումն ստանալու պահից 30-օրյա ժամկետում: