FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  23

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐևՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՖՈՆԴԸ. Հիդրոօդերևութաբանական երևույթների մոնիթորինգի բոլոր տվյալները, որոնք ստացվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գտնվող ազգային հիդրոօդերևութաբանական համակարգի սուբյեկտներից, կազմում են հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տվյալների` Հայաստանի Հանրապետության միասնական պետական ֆոնդը, որը գտնվում է հիդրոօդերևութաբանության բնագավառում լիազորված մարմնի տնօրինության ներքո: Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական ֆոնդի` պետական գաղտնիք պարունակող նյութերի և տվյալների տնօրինումն ու օգտագործումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Հիդրոօդերևութաբանական նյութերի և տվյալների մասին Հայաստանի Հանրապետության միասնական պետական ֆոնդի արխիվային ֆոնդին պատկանող փաստաթղթերը լրացվում, մշակվում, պահպանվում և օգտագործվում են «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: