FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  415

Սուբսիդիար պատասխանատվություն.
1. Մինչև պահանջներն այն անձին ներկայացնելը, ով օրենքին, այլ իրավական ակտերին կամ պարտավորության պայմաններին համապատասխան կրում է հիմնական պարտապանի պատասխանատվությանը լրացուցիչ պատասխանատվություն (սուբսիդիար պատասխանատվություն), պարտատերը պետք է պահանջ ներկայացնի հիմնական պարտապանին.
2. Եթե հիմնական պարտապանը հրաժարվել է պարտատիրոջ պահանջը բավարարելուց, կամ պարտատերը ողջամիտ ժամկետում չի ստացել նրան ներկայացված պահանջի պատասխանը, ապա այդ պահանջը կարող է ներկայացվել սուբսիդիար պատասխանատվություն կրող անձին.
3. Պարտատերն իրավունք չունի հիմնական պարտապանին ուղղված իր պահանջի բավարարումը պահանջել սուբսիդիար պատասխանատվություն կրող անձից, եթե այն կարող է բավարարվել հիմնական պարտապանի դեմ ուղղված հակընդդեմ պահանջի հաշվանցով.
4. Սուբսիդիար պատասխանատվություն կրող անձը, մինչև պարտատիրոջ կողմից իրեն ներկայացված պահանջը բավարարելը, պետք է այդ մասին զգուշացնի հիմնական պարտապանին, իսկ եթե իր դեմ հայց է հարուցվել` վերջինիս մասնակից դարձնի գործին: Հակառակ դեպքում հիմնական պարտապանն իրավունք ունի սուբսիդիար պատասխանատվություն կրող անձի հետադարձ պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք նա ունեցել է պարտատիրոջ պահանջների հանդեպ: