FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ. Ակումբի կառավարման բարձրագույն մարմինն ակումբի անդամների կամ նրանց կողմից լիազորված ներկայացուցիչների ընդհանուր ժողովն է: Ընդհանուր ժողովի որոշումների ընդունմանը քվեարկվում է մեկ անդամ` մեկ ձայն սկզբունքով: Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն է պատկանում`
    ա) ակումբի կանոնադրության և դրա անբաժանելի մասը հանդիսացող փաստաթղթերի (հավելվածների) ընդունումը, դրանցում փոփոխությունների և լրացումների կատարումը.
    բ) ակումբի անդամ ընդունելը և հեռացնելը.
    գ) ակումբի անդամներից երեք տարի ժամկետով նախագահի, խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի (գլխավոր վերստուգիչի) և վերստուգիչ հանձնաժողովի նախագահի ընտրությունը, դրանց անվստահություն հայտնելը և լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.
    դ) ակումբի տարեկան ֆինանսական հաշվետվությունների, բյուջեի և նախորդ տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվության հաստատումը.
    ե) նախագահի և (կամ) խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունների հաստատումը.
    զ) Ակումբների միությանն անդամակցելու և անդամակցությունից դուրս գալու մասին որոշման ընդունումը.
    է) ակումբում հաստիքային աշխատողներ, ներառյալ` ակումբի կառավարիչ ունենալու անհրաժեշտության որոշումը և նրանց վարձատրության ձևերի ու չափի սահմանումը.
    ը) ակումբի անդամներին սեփականության իրավունքով պատկանող արտադրական և ոչ արտադրական նշանակության գույքի մասին ակումբին տեղեկություններ տրամադրելու և դրանց գրանցման կարգերի սահմանումը.
    թ) ակումբի անդամին ակումբի հանդեպ նրա ունեցած ժամկետանց պարտավորություններից ազատելը.
    ժ) ակումբի վերակազմավորման և լուծարման մասին որոշում ընդունելը.
    ժա) ակումբի կանոնադրությամբ սահմանված այլ հարցերի լուծումը: Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված լիազորությունները չեն կարող նրա կողմից փոխանցվել նախագահի, վարչության կամ կառավարչի իրավասությանը: Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ժողովին ներկա գտնվող վարկային ակումբի անդամների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն հոդվածի «ա», «գ», «դ», «ե», «զ», «է» և «թ» կետերի վերաբերյալ որոշումների, որոնց ընդունման համար պահանջվում է ձայների առնվազն 75 տոկոսը: