Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 Համատարած հաշվառումները. 1. Համատարած հաշվառումը միջոցառում է, որն ապահովում է բնակչության քանակի և կառուցվածքի, սոցիալ-ժողովրդագրական որոշ բնութագրիչների, բնակարանային պայմանների, տնտեսական միավորների, շենքերի կամ տնտեսությունների համատարած հաշվառման եղանակով տվյալների ստացումը. 2. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համատարած հաշվառումներն են մարդահամարը, գյուղատնտեսական և տնտեսական համատարած հաշվառումները: Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ. 3. Համատարած հաշվառում անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում են համատարած հաշվառման անցկացման ժամկետները, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ ուշ, քան համատարած հաշվառումը սկսելուց երկու տարի առաջ. 4. Հաշվառումների մեթոդաբանական, կազմակերպական սկզբունքների, նյութերի մեքենայական մշակման ծրագրերի և տեխնոլոգիայի փորձարկումն իրականացնելու համար համատարած հաշվառումից առնվազն մեկ տարի առաջ անցկացվում է փորձնական հաշվառում. 5. Համատարած հաշվառումների նախապատրաստման և անցկացման համար ստեղծվում են ժամանակավոր գործառնական ստորաբաժանումներ, որոնց կազմը և կառուցվածքը հաստատվում են Պետական խորհրդի անհատական որոշմամբ. 6. Համատարած հաշվառումների նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծվում են համատարած հաշվառման հանրապետական և մարզային հանձնաժողովներ. 7. Համատարած հաշվառումներն անցկացվում են համատարած հաշվառումների անցկացման ժամանակահատվածում Վիճակագրական կոմիտեի կողմից ժամանակավոր գործառնական ստորաբաժանումներում ներգրավված և հրահանգավորված ժամանակավոր աշխատողների կողմից՝ Պետական խորհրդի անհատական որոշմամբ սահմանված կարգով. 8. Համատարած հաշվառումների անցկացման ժամկետները, ծրագրերը (հարցաշարերը), փորձնական հաշվառումների անցկացման տարածքները, հանրապետական և մարզային հանձնաժողովների կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշմամբ, իսկ փաստաթղթերը՝ (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական, մեթոդաբանական և այլ փաստաթղթեր) հաստատում է Պետական խորհուրդը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 9. Սույն հոդվածի 8-րդ մասում նշված փաստաթղթերը չեն կարող ընդգրկել վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր: Համատարած հաշվառումների տվյալներն օգտագործվում են բացառապես վիճակագրական նպատակների համար. 10. Համատարած հաշվառումների նախապատրաստման, անցկացման, ամփոփ տվյալների ստացման և հրապարակման պատասխանատուն վիճակագրական կոմիտեն է, որը պարտավոր է ապահովել` 1) համատարած հաշվառման ծրագրի (հարցաշարի) օբյեկտիվությունը, գիտական հիմնավորվածությունը, դրա համապատասխանությունը միջազգային նորմերին (մեթոդական ցուցումներին) և ստանդարտներին. 2) համատարած հաշվառման նյութերի մշակումից ստացված ամփոփ արդյունքների հրապարակայնությունն ու մատչելիությունը. 3) անվանական տվյալների գաղտնիությունը. 11. Համատարած հաշվառումները կրում են պարտադիր բնույթ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ճշգրիտ և սպառիչ պատասխաններ (տեղեկություններ) տալ հարցաթերթի բոլոր հարցերին. 12. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պատասխանատու են համատարած հաշվառման նախապատրաստումը և անցկացումը պատշաճ կարգով կազմակերպելուն օժանդակելու համար. 13. Համատարած հաշվառումների վերջնական արդյունքներն օգտագործվում և հրապարակվում են միայն ամփոփված և խմբավորված տեսքով, դրանց ընթացքում ձեռք բերված անվանական տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն: Ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ անվանական տվյալներին տիրապետող վիճակագրական կոմիտեի աշխատակիցներին (այսուհետ` աշխատակիցներ) արգելվում է այլ անձի (անձանց) հաղորդել համատարած հաշվառման լրացված փաստաթղթերի բովանդակությունը: Համատարած հաշվառման սկզբնական (անվանական) տվյալների օգտագործման կարգի խախտման դեպքում վիճակագրական կոմիտեի աշխատակիցները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 14. Համատարած հաշվառմամբ ձեռք բերված անվանական նյութերը (այդ թվում` տվյալները) չպետք է օգտագործվեն որևէ մարմնի կամ միջազգային կազմակերպության կողմից՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց առնչվող հետաքննության և նախաքննության, վերահսկողության, դատաքննության, վարչական որոշումների կայացման կամ նմանատիպ այլ գործընթացում. 15. Համատարած հաշվառման հարցաթերթի հարցերին պատասխանելուց հրաժարվելը, բացառությամբ ազգության, լեզվին և կրոնական դավանանքին առնչվող հարցերի, առաջացնում է վարչական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 16. Համատարած հաշվառումների փաստաթղթերի պահպանման կարգը հաստատվում է Պետական խորհրդի անհատական որոշմամբ. 17. Համատարած հաշվառման աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: Համատարած հաշվառման նախապատրաստման, անցկացման, նյութերի մշակման և ստացված արդյունքների հրապարակման բոլոր միջոցառումների՝ ժամանակին և ամբողջ ծավալով կատարումն ապահովող ծախսերի նախահաշիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 18. Համատարած հաշվառումների տվյալները կարող են հաշվարկվել վիճակագրական հետազոտությունների, վարչական կամ այլ աղբյուրների կամ միաժամանակ երկու տարբերակների հիման վրա. 19. Սույն օրենքն ամբողջությամբ կիրառելի է համատարած հաշվառման հետ կապված բոլոր աշխատանքների նկատմամբ: |