Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի նմուշառման և լաբորատոր փորձարկման մեթոդները. 1. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի պետական վերահսկողության շրջանակում իրականացվող նմուշառման և լաբորատոր փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային ստանդարտներին և ուղեցույցներին. 2. Նմուշառման և լաբորատոր փորձարկման մեթոդները բնութագրվում են հետևյալ չափանիշներով` 1) ճշգրտություն. 2) կիրառելիություն. 3) բացահայտման սահմանի առկայություն. 4) հատկորոշման սահմանի առկայություն. 5) հստակություն. 6) կրկնելիություն. 7) վերարտադրողականություն. 8) վերականգնում. 9) ընտրողականություն. 10) զգայունություն. 11) գծայնություն. 12) չափագրումների անճշտություն. 13) այլ չափանիշներ (պահանջ առաջանալու դեպքում` ընտրված չափանիշներ). 3. Նմուշառման և լաբորատոր փորձարկման մեթոդները, դրանց կատարողականի չափանիշները, չափումների ճշգրտությունը և միասնականությունը կարող են օգտագործվել վեճերի լուծման համար. 4. Նմուշառումն իրականացվում է համաձայն Կառավարության հաստատած կարգի: |