FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  8

Կազմակերպության ղեկավարության իրավունքները և պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում.
1. Կազմակերպության ղեկավարությունը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու և ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու համար.
2. Սույն օրենքի իմաստով՝ կազմակերպության ղեկավարություն է համարվում գործադիր մարմնի ղեկավարը, լուծարվող կազմակերպության անվճարունակության կառավարիչը, արտաքին կառավարիչը, անհատ լուծարողը, լուծարային հանձնաժողովի նախագահը (այսուհետ` կազմակերպության ղեկավար), ինչպես նաև կազմակերպության կանոնադրությամբ կամ ներքին իրավական ակտերով կամ այլ իրավական ակտերով նախատեսված այլ մարմիններ և անձինք.
3. Կազմակերպությունում հաշվապահական հաշվառումը վարվում է`
    1) կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության միջոցով.
    2) կազմակերպության աշխատող համարվող հաշվապահի միջոցով.
    3) հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցով.
    4) կազմակերպության ղեկավարի կողմից` անձամբ.
4. Կազմակերպության ղեկավարը uահմանում է կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը, եթե այդ իրավասությունը օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված չէ կառավարման այլ մարմնի: