Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 15 Ազդագրի կիրառության ժամկետը. 1. Ազդագրի կիրառության ժամկետն ազդագրի հրապարակմանը հաջորդող այն ժամանակահատվածն է, որի ընթացքում այդ ազդագրի հիման վրա կատարված հրապարակային առաջարկը համարվում է վավերական. 2. Ազդագրի կիրառության ժամկետը 12 ամիս է, եթե պահպանվել են սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված պահանջները. 3. Ծրագրային ազդագրի կիրառության ժամկետն առաջարկի ծրագրի դեպքում 12 ամիս է, իսկ ապահովված արժեթղթերի դեպքում՝ մինչև այդ արժեթղթերի թողարկումների ավարտը. 4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գրանցման փաստաթղթի կիրառության ժամկետը 12 ամիս է, եթե պահպանվել են սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված պահանջները: Գրանցման փաստաթուղթն արժեթղթերի նկարագրի և ամփոփաթերթի հետ միասին դիտվում է որպես վավերական ազդագիր. 5. Ազդագրի կիրառության ժամկետի ավարտից հետո տվյալ ազդագրի հիման վրա արժեթղթերի հրապարակային առաջարկ անելն արգելվում է: |