FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  11

Համայնքի բյուջեի եկամուտների կորուստների և լրացուցիչ եկամուտների հաշվարկն ըստ տեղական տուրքերի. Սույն օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի «ե» կետով սահմանված տեղական տուրքերի գծով համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով տեղական տուրքերի դրույքաչափերի, գանձման օբյեկտի (տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ կատարվող գործողությունները, որոնց համար գանձվում է տեղական տուրք) փոփոխման, արտոնությունների ընդլայնման կամ կրճատման, տեղական տուրքի որևէ տեսակի վերացման կամ նոր տեսակի սահմանման դեպքերում: Օրենքով՝ միջակայքով սահմանված դրույքաչափերի փոփոխության դեպքում տեղական տուրքերի գծով համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են, եթե տվյալ դրույքաչափի`
    ա) վերին սահմանն օրենքով նվազեցվել է, և նոր վերին սահմանն ավելի փոքր է, քան մինչ այդ օրենքն ուժի մեջ մտնելը համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը.
    բ) վերին սահմանն օրենքով մեծացվել է, և այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ավագանու նոր սահմանած դրույքաչափը գերազանցում է նախքան այդ օրենքն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված վերին սահմանը.
    գ) ստորին սահմանը օրենքով մեծացվել է, և նոր ստորին սահմանն ավելի մեծ է, քան մինչ այդ օրենքն ուժի մեջ մտնելը համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը: Եթե օրենքով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաստատագրված է, ապա այն սույն օրենքի իմաստով համարվում է տվյալ դրույքաչափի վերին սահման: