FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  44

ԲԱՆԿԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ.
1. Բանկերի գործունեության կարգավորման, բանկային համակարգի ֆինանսական կայունության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը կարող է սահմանել բանկային գործունեության հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.
    ա) բանկի կանոնադրական հիմնադրամի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը.
    բ) բանկի կապիտալի համարժեքության նորմատիվը (նորմատիվները).
    գ) բանկի իրացվելիության նորմատիվը (նորմատիվները).
    դ) մեկ փոխառուի, խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).
    ե) բանկի հետ կապված անձի, անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).
    զ) բանկի պարտատերերի գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).
    է) Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը (չափերը).
    ը) արտարժույթի տնօրինման նորմատիվը (նորմատիվները).
    թ) կապիտալի և ակտիվների (այդ թվում՝ հետհաշվեկշռային) սահմանային հարաբերակցության չափը (չափերը) (լևերիջի նորմատիվ).
    ժ) պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության չափը (չափերը).
    ժա) հաճախորդի պարտավորության և եկամտի սահմանային հարաբերակցության չափը (չափերը).
2. Հիմնական տնտեսական նորմատիվները պարտադիր են և պետք է նույնը լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միևնույն տեսակի լիցենզիա ունեցող բոլոր բանկերի համար, բացառությամբ նոր ստեղծվող բանկերի համար սահմանվող` սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված ընդհանուր կապիտալի հիմնական տնտեսական նորմատիվի և օրենքով նախատեսված այլ դեպքերի.
3. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող ու հաշվարկից նվազեցվող տարրերի կազմն ու հաշվարկում մասնակցող տարրերի սահմանաչափերը սահմանում է Կենտրոնական բանկը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  44

4. Կենտրոնական բանկը կարող է առանձին բանկի համար սահմանել ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվներ, քան սահմանված են այլ բանկերի համար, եթե բանկի ցուցանիշերի ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի սահմանած ցուցանիշերի ամփոփ գնահատականի չափից, կամ տվյալ բանկի ֆինանսական ցուցանիշերը վատթարացել են, կամ բանկը գործունեություն է ծավալում բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտներում, կամ եթե բանկը Կենտրոնական բանկի կողմից համարվում է համակարգային նշանակություն ունեցող բանկ.
5. Բանկը Կենտրոնական բանկի կողմից համարվում է համակարգային նշանակություն ունեցող, եթե այդ բանկի ֆինանսական վիճակի վատթարացումը կամ անվճարունակությունը կամ սնանկությունը կամ լուծարումը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի և (կամ) տնտեսության այլ հատվածների վրա: Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի և (կամ) տնտեսության այլ հատվածների վրա ունեցած Էական բացասական ազդեցությունը գնահատվում է՝ հիմք ընդունելով տվյալ բանկի մեծությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի այլ մասնակիցների հետ փոխկապակցվածությունը, բանկի կողմից մատուցվող ծառայությունների փոխարինելիությունը, բանկի կողմից իրականացվող գործառնությունների բնույթը, բարդությունը և (կամ) ռիսկայնությունը.
6. Կենտրոնական բանկը, հիմք ընդունելով սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված չափանիշները, սահմանում է բանկերը՝ համակարգային նշանակություն ունեցող համարելու կարգը: