FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  58

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ.
1. Ընկերությունը պարտավոր է տեղեկացնել բաժնետերերին` նրանց պատկանող բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի և իրականացման կարգի մասին.
2. Ժողովի մասին ծանուցումը, որի օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնց վերաբերյալ քվեարկությունը կարող է սույն օրենքով սահմանված կարգով հանգեցնել բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի առաջացմանը, պետք է պարունակի սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկությունները: Ծանուցումը պետք է պարունակի նաև տեղեկություններ բաժնետոմսերի հետգնման գնի մասին, եթե վերջինս սահմանված կարգով մինչ այդ որոշված է: Նշված որոշումների, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված բաժնետոմսերի հետգնման մասին այլ որոշումների ընդունման պահից` յոթնօրյա ժամկետում, Ընկերությունը պարտավոր է ծանուցել հետգնման իրավունք ունեցող բաժնետերերին` նրանց մոտ Ընկերությունից բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի առաջացման և հետգնման կարգի մասին: Հետգնման ենթակա բաժնետոմսերը երրորդ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու դեպքում Ընկերության բաժնետերերի ռեեստր վարողը պարտավոր է տվյալ բաժնետոմսերի հետգնման մասին ծանուցել այդ անձանց` օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում.
3. Բաժնետիրոջ` իրեն պատկանող բաժնետոմսերը հետգնելու մասին գրավոր պահանջը, որը պարունակում է տեղեկություններ հետգնման ներկայացված բաժնետոմսերի քանակի և բաժնետիրոջ բնակության (գտնվելու) վայրի մասին, ներկայացվում է Ընկերությանը` ժողովի կողմից համապատասխան որոշումների ընդունման պահից ոչ ուշ, քան 45 օրվա ընթացքում.
4. Սույն հոդվածի 3-րդ կետում սահմանված ժամկետի ավարտից հետո Ընկերությունը պարտավոր է 30 օրվա ընթացքում հետգնել բաժնետոմսերը` հետգնման գրավոր պահանջ ներկայացրած բաժնետերերից.
5. Բաժնետոմսերի հետգնումն իրականացվում է սույն հոդվածի 2-րդ կետի առաջին մասում նշված ծանուցման մեջ սահմանված գնով, իսկ եթե սահմանված չէ նման գին, ապա այն սահմանվում է սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետում նշված որոշումների ընդունման պահի դրությամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  58

Բաժնետոմսերի հետգնմանն ուղղվող միջոցների գումարը չի կարող գերազանցել Ընկերության զուտ ակտիվների արժեքի 10 տոկոսը: Զուտ ակտիվների արժեքը սահմանվում է սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետում նշված որոշումների ընդունման պահի դրությամբ: Եթե բաժնետերերի պահանջով հետգնման ենթակա բաժնետոմսերի գումարային արժեքը գերազանցում է այն գումարը, որն Ընկերությունը կարող է տրամադրել բաժնետոմսերի հետգնման համար, ապա բաժնետոմսերը հետ են գնվում բաժնետերերի ներկայացված պահանջներին համամասնորեն.
6. Եթե բաժնետերը համաձայն չէ հետգնման գնի հետ, ապա նա իրավունք ունի բաժնետոմսերի վերագնահատման պահանջով դիմել դատարան` Ընկերության կողմից բաժնետերերին վճարումը կատարելու սահմանված օրից 3 ամսվա ընթացքում.
7. Սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով հետգնված բաժնետոմսերն ուղղվում են Ընկերության տնօրինությանը: Նշված բաժնետոմսերը չեն տալիս ձայնի իրավունք, հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ, և դրանցով շահութաբաժիններ չեն հաշվարկվում: Դրանք ենթակա են տեղաբաշխման մեկ տարվա ընթացքում: Հակառակ դեպքում ժողովը պարտավոր է որոշում ընդունել նշված արժեթղթերի մարման միջոցով կանոնադրական կապիտալի չափի նվազեցման մասին: