Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 273 Ժամանակավոր ներմուծվող (ժամանակավոր ներմուծված) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածք ներմուծելու պայմանները. 1. Ժամանակավոր ներմուծվող միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները ներմուծվում են Միության մաքսային տարածք՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման. 2. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները, որոնք ներմուծվել են Միության մաքսային տարածք, պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը. 3. Մինչև սույն Օրենսգրքի 274-րդ հոդվածին համապատասխան սահմանված (երկարաձգված) ժամկետը լրանալը, ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները ենթակա են Միության մաքսային տարածքից հետադարձ արտահանման կամ օտարերկրյա ապրանքների համար կիրառվող մաքսային ընթացակարգերով ձևակերպման, բացառությամբ՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի: Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները մաքսային ընթացակարգերով ձևակերպելուց հետո այդ տրանսպորտային միջոցներն օգտագործվում են Միության մաքսային տարածքում՝ հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան, և սույն գլխի դրույթները դրանց նկատմամբ չեն կիրառվում: |