Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 167 Ապրանքների՝ «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանները. 1. Մինչև «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով սահմանված կարգով լրացված մաքսային հայտարարագիր ներկայացնելը հայտարարատուն «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրելու ցանկության մասին դիմում է ներկայացնում այն մաքսային մարմին, որին պետք է ներկայացնի մաքսային հայտարարագիրը. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումին կից ներկայացվում է Կառավարության սահմանած՝ պետական լիազոր մարմնի տրամադրած՝ ոչնչացման հնարավորության, վայրի և եղանակի վերաբերյալ եզրակացությունը, որում նշվում են ապրանքների ոչնչացման վայրի, եղանակի, ոչնչացման հետևանքով առաջացող հնարավոր թափոնների վերաբերյալ տեղեկություններ. 3. Ապրանքների ոչնչացումը կատարում են այն անձինք, որոնք ունեն իրավասու մարմինների համապատասխան լիազորությունը հաստատող փաստաթուղթը. 4. Որպես սույն հոդվածի 2-րդ մասում նշված եզրակացություն կարող է օգտագործվել նաև ժամանակավոր ներմուծված օտարերկրյա ապրանքների հատկությունների և բնութագրերի փորձարկումները, ստուգումները, փորձերը կամ ցուցադրումը կատարած կազմակերպության տրամադրած ոչնչացման ակտը այն դեպքում, երբ այդ ապրանքները ժամանակավոր ներմուծվել են դրանց հետ կամ դրանց միջոցով հատկությունների և բնութագրերի փորձարկումներ, ստուգումներ, փորձեր, ցուցադրում իրականացնելու համար և ոչնչացվել կամ վնասվել են այդ գործողությունների կատարման ընթացքում. 5. Որպես ապրանքների ոչնչացման հնարավորությունը հաստատող եզրակացություն կարող են օգտագործվել սույն օրենքի 190-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ Կառավարության սահմանած կարգով մաքսային մարմինների ճանաչած փաստերը. 6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում մաքսային մարմին ներկայացվող փաստաթղթերը պարունակում են սույն հոդվածի 1-ին և սույն օրենքի 168-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված տեղեկությունները. 7. Ապրանքների ոչնչացումից հետո հայտարարատուն պարտավոր է մաքսային մարմին ներկայացնել ոչնչացման փաստը հաստատող փաստաթղթերը: |