Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 57 Հարցեր տալը. 1. Հիմնական և յուրաքանչյուր հարակից զեկուցողին մեկական անգամ հարցեր տալու իրավունք ունեն պատգամավորները. 2. Պատասխանից հետո հարցեր տվողը և զեկուցողն արձագանքելու իրավունք ունեն. 3. Եթե հարցերի ընդհանուր տևողությունը սահմանված չէ ապա՝ 1) հարցերի համար հատկացվում է երկուական րոպե, 2) հարցերին պատասխանելու համար հատկացվում է երեքական րոպե, 3) արձագանքելու համար հատկացվում է մեկական րոպե. 4. Հիմնական և յուրաքանչյուր հարակից զեկուցողի արտահերթ հարցեր տալու իրավունք ունի Ազգային ժողովի նախագահը կամ նիստը նախագահողը. 5. Հերթագրված՝ դահլիճից բացակայող, ինչպես նաև հարցեր տալու համար սահմանված ժամանակն ավարտվելուց հետո պատգամավորը զրկվում է տվյալ հարցի քննարկման ընթացքում հարց տալու իրավունքից. 6. Հարցերի համար հերթագրման, ինչպես նաև հարցեր տալու, դրանց պատասխանելու, պատասխաններին արձագանքելու կարգը սահմանվում է Աշխատակարգով: |