FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ

article  9

Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը.
1. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության և պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։ Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ այդ որոշմամբ նախատեսված դեպքերում` պարետի որոշմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացման համար կարող են ներգրավվել պետական կառավարման համակարգի այլ մարմիններ և Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված կամ 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ կազմակերպությունները (մարմինների և կազմակերպությունների միջոցները և ուժերը), ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ միջոցառումներն իրականացնելով որպես պատվիրակված լիազորություն.
2. Ոստիկանության, ազգային անվտանգության և պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները գործադրվում են հետևյալ խնդիրներն իրականացնելու նպատակով.
    1) արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի իրականացման ապահովում.
    2) ռեժիմային, հատուկ ռեժիմային և հատուկ պահպանվող օբյեկտների, բնակչության կենսագործունեությունն ու տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.
    3) անօրինական զինված միավորումների գործունեության դադարեցում.
    4) արտակարգ իրավիճակների կանխում, հնարավոր հետևանքների նվազեցում և վերացում, մարդկանց կյանքի, առողջության երաշխավորում և նյութական արժեքների պահպանություն.
    5) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին և 5-րդ կետերով նախատեսված սահմանափակումների ապահովում.
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված խնդիրների իրականացման համար պաշտպանության պետական լիազոր մարմնի ուժերը (այսուհետ` զինված ուժեր) կարող են ներգրավվել միայն այն դեպքում, եթե այդ խնդիրները հնարավոր չէ ապահովել ոստիկանության և ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ

article  9

4. Զինված ուժերի ներգրավումը պետք է առավելապես ուղղված լինի սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նշված խնդիրների իրականացմանը և ապահովվի ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերի հետ փոխգործակցության և փոխօգնության շրջանակներում.
5. Զինված ուժերի զինծառայողներն ուժային միջոցներ գործադրում են «Ոստիկանության գվարդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ուժային միջոցների գործադրման իրավաչափության ընդհանուր պայմաններին համապատասխան.
6. Զինված ուժերի այն զինծառայողները, որոնք կարող են ներգրավվել սույն հոդվածի 2-րդ մասում նշված խնդիրների իրականացմանը, անցնում են հատուկ պատրաստություն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից այդ խնդիրների իրականացման նպատակով գործադրվող հմտությունների և մեթոդների վերաբերյալ: Սույն հոդվածով սահմանված դեպքերում արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը կարող են ներգրավվել միայն այդ պատրաստությունն անցնելուց հետո: