FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  276.4

Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դիմումի քննությունը.
1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու դիմումը դատարանը քննում է այն ստանալուց հետո հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում: Այնպիսի հիվանդությունների արձանագրման դեպքում, որոնց տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է անմիջապես ձեռնարկել համապատասխան միջոցներ, դիմողի միջնորդությամբ դատարանը քննում է այն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում.
2. Դատարանն առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դիմումը քննում է դիմողի կամ նրա ներկայացուցչի և այն անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ, որին սեփականության իրավունքով կամ օրինական այլ հիմքով պատկանում է հիվանդության օջախ հանդիսացող վայրը (տարածքը, շինությունը, բնակարանը և այլն).
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված անձանց չներկայանալն արգելք չէ գործի քննության և լուծման համար.
4. Սույն հոդվածով նախատեսված դիմումը քննելու, այդ թվում՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու համար դատարանը դիմողի միջնորդությամբ իրավունք ունի արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշում կայացնելու։ Արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշմամբ սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու վայրը, ժամանակը, արտագնա դատական նիստ անցկացնելու հիմք հանդիսացած հանգամանքները: