Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 47 Պաշտպանից հրաժարվելը. 1. Պաշտպանից հրաժարվելը մեղադրյալի հայտարարությունն է՝ իր պաշտպանությունն առանց որևէ պաշտպանի օգնության (անձամբ) իրականացնելու վերաբերյալ: Պաշտպանից հրաժարվելու մասին մեղադրյալի հայտարարությունը ամրագրվում է վարույթն իրականացնող մարմնի կազմած արձանագրության մեջ. 2. Պաշտպանից հրաժարվելը վարույթն իրականացնող մարմինն ընդունում է միայն այն դեպքում, երբ մեղադրյալն այդ մասին հայտարարել է սեփական նախաձեռնությամբ, կամավոր, գիտակցված, վարույթին մասնակցող պաշտպանի ներկայությամբ, և ողջամտորեն ենթադրելի է, որ մեղադրյալն ի վիճակի է ինքնուրույն իրականացնելու իր պաշտպանությունը: Մեղադրյալը պարտավոր չէ բացահայտել պաշտպանից հրաժարվելու պատճառները: Այն դեպքում, երբ պաշտպանից հրաժարվելը պայմանավորված է մեղադրյալի անվճարունակությամբ, վարույթն իրականացնող մարմինը, սույն օրենսգրքով նախատեսված կարգով անհապաղ պահանջում է պաշտպան նշանակել պետական միջոցների հաշվին. 3. Պաշտպանից հրաժարված մեղադրյալն իրավունք ունի ցանկացած պահի պահանջելու վարույթին ներգրավել նոր պաշտպան: Նոր պաշտպանի մասնակցությունը հիմք չէ վարույթը վերսկսելու համար, սակայն պաշտպանին պետք է տրամադրվի բավարար ժամանակ մեղադրյալի պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու համար. 4. Նոր պաշտպանից հրաժարվելու մեղադրյալի կամարտահայտությունը պարտադիր չէ վարույթն իրականացնող մարմնի համար, եթե մեղադրյալն ակնհայտ չարաշահում է պաշտպանից հրաժարվելու իր իրավունքը: Այդ դեպքում վարույթն իրականացնող մարմինը որոշմամբ չի ընդունում պաշտպանից հրաժարվելը: |