FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  21

Պետական գույքի օտարման պայմանները.
1. Պետական գույքի օտարումը պետք է լինի հիմնավորված, ապահովի որոշակի խնդրի արդյունավետ լուծում և չպետք է խաթարի պետական մարմնի, պետական այլ հիմնարկների ու կազմակերպությունների բնականոն գործունեությունը.
2. Պետական գույքի օտարման ժամանակ գույքի վաճառքի գինը հաշվարկվում է՝ ելնելով գույքի գնահատված արժեքից` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով: Սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում պետական գույքի վաճառքի գինը կարող է սահմանվել պետական գույքի կադաստրային արժեքի չափով.
3. Եթե օտարման ենթակա շենքերով և շինություններով կառուցապատված հողամասին սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի չափերը գերազանցում են շենքերի և շինությունների սպասարկման և օգտագործման անհրաժեշտ սահմանները, ապա շենքերով և շինություններով զբաղեցված և սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողամասն առանձնացնելուց հետո այն կարող է օտարվել կոմիտեի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4. Պետական գույքի օտարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով: