FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  14

ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎԸ.
1. Լիազոր մարմնի անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացվում և սույն օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարվում է լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշիվը (այսուհետ` գանձապետական միասնական հաշիվ), որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված հաշիվ.
2. Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին ամրագրված բոլոր միջոցները հաշվեգրվում են գանձապետական միասնական հաշվին.
3. Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկները չեն կարող ունենալ բանկային հաշիվներ առևտրային բանկերում (եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով).
4. Հայաստանի Հանրապետության և համայնքների կողմից բոլոր վճարումներն իրականացվում են գանձապետական միասնական հաշվից (եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով)` լիազոր մարմնի սահմանած կարգով.
5. Գանձապետական միասնական հաշիվը ներառում է գանձապետարանի կողմից վարվող հետևյալ ենթահաշիվները`
    ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների ենթահաշիվները.
    բ) Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների միջոցների ենթահաշիվները.
    գ) պետական և համայնքների արտաբյուջետային միջոցների ենթահաշիվները (այդ թվում` ավանդային) և կայունացման միջոցների ենթահաշիվները (այսուհետ՝ կայունացման հաշիվ).
    դ) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների բանկային սպասարկման համար ենթահաշիվները.
    ե) ծրագրեր իրականացնող գրասենյակների (անկախ դրանց կազմակերպաիրավական տեսակից) բանկային սպասարկման համար ենթահաշիվները.
    զ) պետության կամ համայնքների կամ պետության ու համայնքների կողմից հիմնադրված հիմնադրամների, ինչպես նաև այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվները.
    է) 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող ընկերությունների, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվները.
5.1. Գանձապետական միասնական հաշվի հետևյալ ենթահաշիվները տնօրինում է լիազոր մարմինը`
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  14

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ըստ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների չբաշխված միջոցների ենթահաշիվները.
    բ) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը ապրանքային տեսքով տրամադրված վարկերի և դրամաշնորհների դրամայնացումից առաջացող միջոցների կուտակման արտաբյուջետային ավանդային ենթահաշիվները.
    գ) լիազոր մարմնի անվամբ` բյուջեների ժամանակավորապես ազատ միջոցների ավանդադրման, առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) առաջացող միջոցների հավաքագրման և ավանդադրման նպատակով բացված արտաբյուջետային ավանդային ենթահաշիվները, կայունացման հաշիվը.
6. Գանձապետական միասնական հաշվի ենթահաշիվներից`
    ա) պետական մարմինները տնօրինում են` - Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների այն ենթահաշիվները, որոնց համար այդ մարմինները հանդիսանում են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներ, - պետական հիմնարկների անվամբ բացված արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) ենթահաշիվները.
    բ) տեղական ինքնակառավարման մարմինները տնօրինում են` - համայնքների բյուջեների միջոցների այն ենթահաշիվները, որոնց համար այդ մարմինները հանդիսանում են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներ, - համայնքային հիմնարկների անվամբ բացված արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) ենթահաշիվները.
    գ) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները.
    դ) ծրագրեր իրականացնող գրասենյակները (անկախ դրանց կազմակերպաիրավական տեսակից) տնօրինում են այդ ծրագրերի իրականացման նպատակով նշված գրասենյակների բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները.
    ե) պետության կամ համայնքների կամ պետության ու համայնքների կողմից հիմնադրված հիմնադրամները, ինչպես նաև այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձինք տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  14

զ) 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող ընկերությունները, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից հիմնադրված իրավաբանական անձինք տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները: