FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

article  23

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորին պահանջներ և բողոքներ ներկայացնելու կարգը. Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի կողմից փոստային կապի և դրամական փոստային փոխադրությունների ծառայությունների մատուցման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում փոստային կապի ծառայությունից օգտվողն իրավունք ունի փոստային առաքանու և դրամական միջոցների հանձնման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջելու պատճառված վնասի փոխհատուցում: Փոստային առաքանու ընդունման և ուղարկման վայրի փոստային կապի օպերատորին ներկայացված պահանջները և բողոքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պարտադիր գրանցման և քննարկման: Միջազգային փոստային առաքանու որոնման պահանջներն ընդունվում և քննարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ու ժամկետներում: