Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 Պետական տեղեկատվական համակարգը. 1. Պետական տեղեկատվական համակարգը բաղկացած է պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում գրանցված, տվյալների փոխանակման շերտին միացված տվյալների շտեմարաններից, այդ թվում՝ սույն օրենքով նախատեսված աջակցող համակարգերից և ապահովում է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, սույն օրենքով, այլ օրենքներով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց տեղեկատվական համակարգերի փոխգործելիությունը. 2. Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում գրանցվելու համար շտեմարանը պետք է համապատասխանի սույն օրենքի հիման վրա հաստատված պահանջներին, այդ թվում՝ տվյալների պաշտպանության, փոխգործելիության և տեղեկատվական համակարգերի անվտանգության պահանջներին: Նշված պահանջներին համապատասխանությունը գնահատվում է տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի իրականացման միջոցով, որը ներառում է նաև խոցելիության գնահատումը և ներթափանցման թեստավորումը: Սույն մասով նախատեսված աուդիտը սահմանված կարգով կազմակերպում և իրականացնում է Ինքնավար մարմինը: Աուդիտի իրականացման և շտեմարանները պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում գրանցման կարգը հաստատում է Ինքնավար մարմինը. 3. Պետական տեղեկատվական համակարգը պետք է ապահովի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով լուծումներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած ժամանակ ստույգ պարզելու, այդ թվում՝ տվյալների սուբյեկտին, թե ում, ինչ նպատակով, երբ, ինչ ձևով և ինչ տեղեկությունից օգտվելու հնարավորություն է տրվել (հասանելիություն ապահովվել) կամ փոխանցվել, որը պարունակում է անձնական տվյալներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. 4. Պետական տեղեկատվական համակարգի կամ դրա՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բաղկացուցիչ մասերի տեխնիկական սպասարկումն ապահովելու նպատակով Կառավարությունը կարող է ստեղծել իրավաբանական անձ կամ այդ գործառույթները վերապահել որևէ իրավաբանական անձի: |