Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 71 Քրեական պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանքները. 1. Քրեական պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանքներ են՝ 1) հանցանքը դատվածություն ունեցող անձի կողմից կատարելը, 2) հանցանքը խմբի կամ հանցավոր կազմակերպության կազմում կատարելը, 3) հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերը, 4) հանցանքը կատարելուն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող կամ ոչ սթափ (հարբած) վիճակում գտնվող կամ քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած անձին ներգրավելը, եթե հանցավորը գիտակցում է, որ անձը հոգեկան առողջության խնդիրներ ունի, ոչ սթափ (հարբած) վիճակում է կամ չի հասել քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի, 5) դիտավորյալ հանցանքն անչափահասի նկատմամբ, նրա հետ համատեղ կամ հանցավորի արարքի բնույթը գիտակցող անչափահասի ներկայությամբ կատարելը, եթե հանցավորը գիտակցում է, որ անձն անչափահաս է, 6) հանցանքը ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով կատարելը, 7) հանցանքն այլ անձանց իրավաչափ գործողությունների համար վրեժի շարժառիթով կատարելը, 8) հանցանքն այլ հանցագործությունը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարելը, 9) հանցանքը հղի կնոջ, անօգնական, խոցելի կամ հանցավորից կախյալ վիճակում գտնվող անձի նկատմամբ կատարելը, եթե հանցավորը գիտակցում է, որ կինը հղի է, կամ անձը անօգնական, խոցելի կամ իրենից կախյալ վիճակում է, 10) հանցանքն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ նկատմամբ կատարելը` կապված այդ անձի կողմից իր ծառայողական կամ մասնագիտական գործունեության կամ հասարակական պարտքը կատարելու հետ, 11) հանցանքն առանձին դաժանությամբ, անձին ծաղրուծանակի, տանջանքի կամ տառապանքի ենթարկելով կատարելը, 12) հանցանքն իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կատարելը, 13) հանցանքը հանրության համար վտանգավոր եղանակով կատարելը, |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 71 14) հանցանքը զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքերի կամ ռադիոակտիվ նյութերի գործադրմամբ կամ դրանց գործադրման սպառնալիքով կատարելը, 15) հանցանքը թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց ածանցյալների կամ ուժեղ ներգործող դեղերի գործադրմամբ կատարելը, 16) հանցանքն ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց ածանցյալների կամ ուժեղ ներգործող դեղերի ազդեցությամբ կատարելը, եթե հանցավորն ինքն է իրեն դրել այդ վիճակի մեջ, 17) հանցանքը ռազմական կամ արտակարգ դրության, արտակարգ իրավիճակի կամ զանգվածային անկարգությունների պայմաններն օգտագործելով կատարելը. 2. Պատիժ նշանակելիս դատարանը որպես ծանրացնող հանգամանք չի կարող հաշվի առնել սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված այլ հանգամանքներ. 3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված որևէ հանգամանք սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված է որպես հանցագործության հատկանիշ, ապա դա չի կարող կրկին հաշվի առնվել որպես պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանք. 4. Հանցագործությունների ռեցիդիվի դեպքում սույն օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված կանոններով պատիժ նշանակելիս սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ծանրացնող հանգամանքը հաշվի չի առնվում որպես ծանրացնող հանգամանք: |