FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16

Վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնությունը.
1. Վարկային զեկույցների և վարկային տեղեկատվության սուբյեկտին նույնականացնող տվյալներ պարունակող այլ ծառայությունների ստացումը վարկային բյուրոյից իրականացվում է վարկային տեղեկատվության սուբյեկտի գրավոր (այդ թվում` էլեկտրոնային) համաձայնությամբ.
2. Վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնությունը պետք է լինի հստակ: Համաձայնության մեջ պետք է առկա լինի վարկային տեղեկատվություն ստացողի անվանումը (վարկային զեկույց ստացողը ֆիզիկական անձ լինելու դեպքում՝ նրա անունը, ազգանունը), սույն օրենքով սահմանված վարկային զեկույցի օգտագործման կոնկրետ նպատակը.
3. Վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր անգամ վարկային զեկույց ստանալիս, բացառությամբ այն դեպքի, երբ այդ համաձայնությունը տրվել է տվյալ հարաբերությունների ամբողջ ժամանակահատվածի համար.
4. Վարկային զեկույց ստանալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության բացակայության, վարկային զեկույցները սույն օրենքով սահմանված նպատակներով չօգտագործելու համար պատասխանատվություն կրում են վարկային զեկույց ստացողները.
5. Վարկային բյուրոն ցանկացած ժամանակ վարկային զեկույցի հարցման դեպքում իրավունք ունի պահանջելու վարկային զեկույց ստացողից վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության առկայությունը հավաստող փաստաթուղթը.
6. Վարկային բյուրոներն իրենց հաճախորդների հետ պայմանագրերում պետք է սահմանեն այն ձևերը, որոնց միջոցով պետք է ստուգվեն և ուսումնասիրվեն այդպիսի համաձայնությունների առկայությունը.
7. Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության և սույն օրենքով սահմանված նպատակներից տարբերվող այլ նպատակներով վարկային զեկույցների ստացումը վարկային զեկույց ստացողների համար առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16

8. Վարկային զեկույցում պետք է նշվեն վարկային զեկույց տրամադրող վարկային բյուրոյին, վարկային զեկույց ստացողներին, վարկային տեղեկատվության սուբյեկտին նույնականացնող, ինչպես նաև ըստ գործունեության ոլորտի (գործունեության տեսակի) վարկային տեղեկատվություն տրամադրողների վերաբերյալ տվյալներ: Վարկային զեկույցում ներառվող տվյալների ցանկը կարող է սահմանել Կենտրոնական բանկի խորհուրդը.
9. Վարկային զեկույց ստացողը պարտավոր է վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնությունը հավաստող փաստաթուղթը պահպանել այդ համաձայնության համաձայն ստացված վարկային զեկույցի հիման վրա ծագած հարաբերությունների դադարման պահից առնվազն 36 ամիս: