FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  222.10

Հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը.
1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.
    1) Հանձնաժողովի հաստատած փաստերն անփոփոխ թողնելու մասին.
    2) Հանձնաժողովի հաստատած փաստերի փոխարեն նոր փաստեր հաստատելու մասին.
2. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանի դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից.
3. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանի դատական ակտերի օրինակները ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում են դիմողին, Հանձնաժողով, իսկ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների եզրակացությունների վերանայման վարույթի արդյունքում ընդունված եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերով՝ նաև համապատասխան մարմինների էթիկայի հանձնաժողովներ.
4. Վարչական դատարանի կողմից սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը հիմք է Հանձնաժողովի կողմից իր եզրակացությունը վերանայելու համար։