FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  258

Լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունը.
1. Եթե փորձագետի եզրակացությունը թերի կամ անորոշ է, քննիչն իրավասու է նշանակելու լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով նույն կամ մեկ այլ փորձագետի.
2. Եթե փորձագետի եզրակացությունը հիմնավորված չէ, հանձնաժողովային փորձաքննություն կատարած փորձագետները չեն հանգել միասնական հետևության, անթույլատրելի են ճանաչվել փորձաքննության ընթացքում օգտագործված ապացույցները, կամ խախտվել է փորձաքննության կատարման կարգը, ապա քննիչը պարտավոր է նշանակել կրկնակի փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով մեկ այլ փորձագետի: Կրկնակի փորձաքննություն նշանակելիս փորձագետին կարող է առաջադրվել նախկին հետազոտությունների ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության հարցը.
3. Քննիչի նախաձեռնությամբ նախկին փորձաքննությունը կատարած փորձագետը կարող է ներգրավվել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննության կատարմանը և տալ պարզաբանումներ, սակայն հետազոտական գործողությունների կատարմանը և եզրակացության ձևավորմանը նա չի մասնակցում: