Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 479 Հեռակա կարգով իրականացվող մինչդատական վարույթը. 1. Հեռակա վարույթ սկսելուց հետո անհապաղ քննիչը հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին, ինչպես նաև վարույթի մասնավոր մասնակիցներին. 2. Եթե մինչև հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելը մեղադրյալին մեղադրանք չի ներկայացվել, ապա մեղադրանք ներկայացնելու՝ սույն օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետն սկսում է հոսել սույն օրենսգրքի 478-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով վարույթին պաշտպան ներգրավելու պահից. 3. Հեռակա վարույթով մեղադրանքը ներկայացվում է քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը քննությունից խուսափող մեղադրյալի պաշտպանին հանձնելով, ինչպես նաև մեղադրանքի փաստական հիմքը և իրավական գնահատականը նրան պարզաբանելով։ Նշված գործողությունների կատարումը հաստատվում է համապատասխան արձանագրությամբ, որը ստորագրում են քննիչը և պաշտպանը. 4. Վարույթն ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշում կայացնելու դեպքում քննիչը դրա պատճենն անհապաղ ուղարկում է հսկող դատախազին և վարույթի մասնակիցներին. 5. Սույն օրենսգրքի 206-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վարույթի նյութերը դատարան հանձնելիս հսկող դատախազը համապատասխան որոշման մեջ նշում է կատարում մինչդատական վարույթը հեռակա կարգով իրականացնելու վերաբերյալ, ինչպես նաև իրավասու դատարան միջնորդություն է հարուցում խուսափող մեղադրյալի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին։ |