Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 բ. բույսերի բերքահավաքը չի խաթարում տվյալ տարածքի կենսաբազմազանությունը և ագրոէկոհամակարգերը, գ. բույսերի բերքահավաքի կազմակերպումն իրականացվում է այդ բնագավառը կանոնակարգող իրավական ակտերի պահանջներին համապատասխան և սերտիֆիկացման մարմնի հսկողության ներքո. 3. Օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդները գյուղատնտեսական կենդանիների բուծման, կենդանական ծագման մթերքների արտադրության և վերամշակման բնագավառներում պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝ 1) օրգանական անասնապահության գործունեությունը, որպես կանոն, պետք է հանդիսանա օրգանական գյուղատնտեսության միավորի անբաժանելի մասը և կապված լինի օրգանական բուսաբուծություն իրականացնող միավորի հետ. 2) բուսակեր կենդանիների համար պետք է ստեղծվեն ազատ արածեցման, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության մեթոդը բավարարող պահվածքի և խնամքի անհրաժեշտ պայմաններ. 3) լիազոր մարմինը սահմանում է արոտավայրերում ազատ արածեցման սահմանափակումներ, եթե դա պայմանավորված է կենդանիների ֆիզիոլոգիական վիճակով, կլիմայական խիստ անբարենպաստ պայմաններով, կամ մսուրային պահվածքը լիարժեք ապահովում է տվյալ ցեղի գյուղատնտեսական կենդանիների անհրաժեշտ բարեկեցությունը, ինչպես նաև կենդանիների հիվանդությունների տարածման, կանխարգելման, բռնկումների տեղայնացման ու վերացման, հիվանդությունների` կենդանիներից մարդկանց փոխանցման սպառնալիքի չեզոքացման նկատառումներով. 4) գյուղատնտեսական կենդանիների բուծման բնագավառում օրգանական գյուղատնտեսությունը պետք է նպատակաուղղվի սերտիֆիկացված արոտավայրերում կենդանիների արածեցմանը, հնարավոր ստրեսները նվազագույնի հասցնելուն, հիվանդությունների կանխարգելմանը, քիմիական բուժական միջոցների (ներառյալ՝ հակաբիոտիկների) օգտագործման բացառմանը, կենդանական ծագման հումքով, չվերամշակված ու վերամշակված մթերքով կերակրման աստիճանական կրճատմանը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 5) կենդանիների հիվանդությունների կանխման, տարածման, բռնկումների տեղայնացման և վերացման, ինչպես նաև հիվանդությունների` կենդանիներից մարդուն փոխանցման վտանգի և տնտեսական կորուստների նվազեցման առումով արգելված բուժանյութերի օգտագործման անխուսափելիության դեպքերում կիրառվում են անասունների մեկուսացում և անցումային շրջանի տևողության երկարաձգում. 6) կենդանիների ցեղի ընտրությունը պետք է կատարվի` հաշվի առնելով դրանց հարմարվողականությունը տեղական պայմաններին, կենսունակությունն ու դիմադրողականությունն առավել տարածված հիվանդությունների նկատմամբ, ինչպես նաև տվյալ ցեղին բնորոշ յուրահատուկ հիվանդությունների բացակայությունը. 4. Գյուղատնտեսական կենդանիների հոտի, անցումային շրջանի տևողության փոփոխման, կերերի և կերակրման, անասնաբուժության, սպանդի, խնամքի բնագավառների կառավարմանն առնչվող պահանջները սահմանում է լիազոր մարմինը. 5. Օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի և սահմանափակ թույլատրելի նյութերի անվանացանկում չընդգրկված, սակայն սովորական (ավանդական) գյուղատնտեսությունում օգտագործվող նյութերի ու միջոցների կիրառումը հնարավոր է բույսերի և կենդանիների կարանտին հիվանդությունների դեպքերի կանխման, տարածման, բռնկումների տեղայնացման և վերացման, հիվանդությունների` կենդանիներից մարդուն փոխանցման վտանգի առկայության դեպքում, ինչպես նաև եթե դա անհրաժեշտ է տնտեսավարող սուբյեկտների կողմից տնտեսական զգալի կորուստներից խուսափելու համար: Այդ դեպքում արտադրանքն իրացվում է որպես սովորական մթերք և չի կարող մակնշվել և պիտակավորվել որպես օրգանական գյուղատնտեսական արտադրանք. 6. Օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող է փոփոխվել՝ երկարաձգվել կամ կրճատվել, կախված տնտեսավարող սուբյեկտների գործունեության առանձնահատկություններից և միջավայրի պայմաններից. 7. Օրգանական սննդամթերքի սերտիֆիկացման պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 Օրգանական գյուղատնտեսությանը ներկայացվող հիմնական պահանջները. 1. Օրգանական գյուղատնտեսական արտադրությունը հիմնվում է սույն օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված սկզբունքների վրա. 2. Օրգանական գյուղատնտեսության մեթոդները բուսական ծագման գյուղատնտեսական մթերքի արտադրության և վերամշակման, ինչպես նաև վայրի բույսերի մթերման բնագավառներում պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝ 1) հողի բերրիության և կենսաբանական ակտիվության պահպանում և բարձրացում՝ օպտիմալ (նպաստավոր) ցանքաշրջանառության կիրառման, օրգանական պարարտացման և այլ բնական եղանակներով: Պարարտացման նպատակով օգտագործվող գոմաղբի ձեռքբերում միայն օրգանական գյուղատնտեսության միավորներից: Թույլատրելի և սահմանափակ թույլատրելի նյութերի անվանացանկում չընդգրկված քիմիական նյութերի օգտագործման բացառում. 2) օրգանական գյուղատնտեսության մեջ միայն թույլատրելի և սահմանափակ թույլատրելի նյութերի, այդ թվում` պարարտանյութերի, հողի կառուցվածքի բարելավման և բերրիության բարձրացման, բույսերի պաշտպանության միջոցների, ախտահանող նյութերի, վերամշակման գործընթացում կիրառվող հավելումների և բաղադրամասերի օգտագործում. 3) մոլախոտերի, վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի իրականացում՝ ա. հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայուն սորտերի ընտրությամբ, ինչպես նաև նպաստավոր ցանքաշրջանառության կիրառմամբ, բ. օրգանական և սովորական գյուղատնտեսության միավորների միջև բուֆերային գոտիների ձևավորմամբ, գ. վնասատուների դեմ պայքարի կենսաբանական և մեխանիկական միջոցների կիրառմամբ. 4) օրգանական բուսաբուծական արտադրությունում միամյա կամ երկամյա բույսերի դեպքում առնվազն մեկ սերնդի օրգանական արտադրության մեթոդով ստացված սերմանյութի, իսկ բազմամյա տնկարկների և մշակաբույսերի համար՝ առնվազն երկու վեգետացիայի ժամանակահատվածի օրգանական արտադրության արդյունքում ստացված տնկանյութի (սերմանյութի) օգտագործում. 5) վայրի դեղաբույսերի և ուտելի բույսերի հավաքը և մթերումը հավաստվում են որպես օրգանական, եթե՝ ա. բույսերի բերքահավաքին (մթերմանը) նախորդող 3 տարիների ընթացքում այդ տարածքների վրա չեն օգտագործվել այնպիսի նյութեր, որոնք արգելված են օրգանական գյուղատնտեսության վարման բնագավառում, |