FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  24

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ. Հիդրոօդերևութաբանական գործունեության ֆինանսական ապահովումն իրականացվում է`
    ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին.
    բ) հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների տեղեկատվություն սպառողների վճարումների հաշվին.
    գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական գործունեության տեսակները, համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության, այլ միջպետական հիդրոօդերևութաբանական կազմակերպությունների անդամավճարները, ինչպես նաև տարերային աղետների և վթարների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման հատուկ աշխատանքները: Տարածաշրջանային և տեղական նշանակության հիդրոօդերևութաբանության բնագավառի ծրագրերը ֆինանսավորվում են համապատասխան բյուջեի միջոցների հաշվին: Ընթացիկ տարվա համար բյուջետային ֆինանսավորման ծախսերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով` պետական բյուջեում նշելով առանձին տողով: Հիդրոօդերևութաբանական գործունեություն կարող է իրականացվել իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերով, պայմանագրային հիմունքներով` առանց նվազեցնելու բյուջետային միջոցների, ինչպես նաև էկոլոգիական և այլ հիմնադրամների հաշվին ֆինանսավորվող աշխատանքների ծավալները: Հիդրոօդերևութաբանական ծառայության զարգացմանը, հիդրոօդերևութաբանական գործունեության մասնակիցների սոցիալ-տնտեսական ծրագրերի կատարման արդյունավետության և գիտատեխնիկական հզորության բարձրացմանը նպաստելու նպատակով հիդրոօդերևութաբանական ծառայությունում կարող են ստեղծվել հիմնադրամներ, որոնց ձևավորման և օգտագործման կարգը սահմանվում է այդ հիմնադրամների մասին կանոնադրություններով: Դրանք հաստատում է լիազորված մարմինը: