Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 8.1 Հոսակորուստների նկատմամբ հսկողությունը. 1. Այն իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք, որոնք գործարկում են հոսակորուստների դիտանցման ենթակա օբյեկտները, պարտավոր են այդ օբյեկտների նկատմամբ իրականացնել հոսակորուստների դիտանցում և սահմանված կարգով վարել դիտանցման արդյունքների հաշվառման գրանցամատյան: Հոսակորուստների հայտնաբերումից հետո տնտեսավարողները դրանք պարտավոր են վերացնել հնարավորին չափ շուտ, բայց ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք պարտավոր են սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, լիազոր պետական մարմին ներկայացնել հոսակորուստների դիտանցման վերաբերյալ տեղեկատվություն: Տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում լիազոր պետական մարմինն այդ մասին մեկամսյա ժամկետում գրավոր տեղեկացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին: |