Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 678 Վաճառողի և լիզինգատուի պատասխանատվությունը. 1. Լիզինգի պայմանագրով լիզինգառուն իրավունք ունի գույքի որակի ու կոմպլեկտայնության, դրա մատակարարման ժամկետները խախտելու և վաճառողի կողմից պայմանագիրն անպատշաճ կատարելու դեպքերում անմիջականորեն վաճառողին ներկայացնելու նրա և լիզինգատուի միջև կնքված առք ու վաճառքի պայմանագրից բխող պահանջներ: Ընդ որում, լիզինգառուն ձեռք է բերում գնորդի համար սույն օրենսգրքով նախատեսված իրավունքները և կրում է նրա պարտականությունները, բացի վաճառողի հետ առք ու վաճառքի պայմանագիրն առանց լիզինգատուի համաձայնության լուծելու իրավունքից ու ձեռք բերված գույքի համար վճարելու պարտականությունից. 2. Լիզինգառուն և լիզինգատուն վաճառողի հետ հարաբերություններում համիրավ պարտատերեր են (հոդված 365). 3. Եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով, ապա լիզինգատուն լիզինգառուի առջև պատասխանատվություն չի կրում առք ու վաճառքի պայմանագրից բխող պահանջները վաճառողի կողմից չկատարվելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ վաճառող ընտրելու պատասխանատվությունը դրված է լիզինգատուի վրա: Վերջին դեպքում լիզինգառուն իրավունք ունի իր ընտրությամբ առք ու վաճառքի պայմանագրից բխող պահանջներն անմիջականորեն ներկայացնելու ինչպես գույքը վաճառողին, այնպես էլ լիզինգատուին, որոնք համապարտ պատասխանատվություն են կրում լիզինգառուի առջև. 4. Լիզինգառուի փոփոխության դեպքում լիզինգի առարկայի նկատմամբ վաճառողին պահանջ ներկայացնելու իրավունքներն անցնում են նոր լիզինգառուին, իսկ ենթալիզինգի դեպքում՝ ենթալիզինգառուին: Այս դեպքում լիզինգատուն տասնհինգօրյա ժամկետում պարտավոր է գրավոր ծանուցել վաճառողին նոր լիզինգառուի կամ ենթալիզինգառուի մասին: |