FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  16

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԻՐՄԱՆ և ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ. Ընդհանուր ժողովները կարող են գումարվել ակումբի նախագահի, խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի (գլխավոր վերստուգիչի) որոշմամբ, ակումբի անդամների առնվազն 1/4-ի, ինչպես նաև Ակումբների հիմնադրամի պահանջով, եթե հիմնադրամի կողմից ակումբին նպատակային տրամադրված միջոցները կազմում են ակումբի միջոցների 50 տոկոսից ավելին, ինչպես նաև Ակումբների միության պահանջով, որի անդամն է տվյալ ակումբը, եթե ակումբի կողմից խախտվում են սույն օրենքի 32-րդ հոդվածով միության կողմից իր անդամների համար սահմանված պարտադիր կատարման կարգերն ու ակումբի գործունեությունը կանոնակարգող նորմերի պահանջները: Ընդհանուր ժողովն անցկացվում է առնվազն կիսամյակը մեկ անգամ: Առաջին կիսամյակի ընդհանուր ժողովն անցկացվում է ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը: Ընդհանուր ժողովի գումարման, օրակարգի, անցկացման օրվա, տեղի և ժամի մասին ակումբի անդամները ծանուցվում են ոչ ուշ, քան ընդհանուր ժողով գումարելուց երեք օր առաջ: Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է ակումբի անդամների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների 2/3-ը: Եթե սահմանված ժամկետում ընդհանուր ժողով չի գումարվում, կամ գումարված ժողովն իրավազոր չէ, ապա կարող է գումարվել նոր ժողով` նախորդի գումարման պահից ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում: Նոր ժողով չգումարելու կամ այն իրավազոր չլինելու դեպքում մինչև նոր ժողովի գումարումն ընդհանուր ժողովի լիազորություններն անցնում են խորհրդին: Այդ ընթացքում խորհուրդը չի կարող իրականացնել սույն օրենքի 14-րդ հոդվածի «ա», «գ», «ե», «զ», «է» և «թ» կետերով նախատեսված լիազորությունները: