Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 93.1 Նախընտրական քարոզչական նյութերի հասանելիությունը զորամասերում և զինվորական հաստատություններում. 1. Զորամասերում և զինվորական հաստատություններում զորամասի հրամանատարական կազմը և զինվորական հաստատության ղեկավարությունը զինծառայողների համար ապահովում են տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների միջոցով նախընտրական քարոզչությանը հետևելու, ներառյալ քաղաքական գովազդների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և թեկնածուների միջև նախընտրական բանավեճերի դիտման հնարավորություն. 2. Զորամասերում և զինվորական հաստատություններում զորամասի հրամանատարական կազմը և զինվորական հաստատության ղեկավարությունը ապահովում են զորամասի կամ զինվորական հաստատության տարածքում՝ տեղեկատվության համար նախատեսված սենյակում, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների)՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակված նախընտրական ծրագրերի մատչելիությունը տպագիր եղանակով, իսկ հնարավորության դեպքում՝ նաև էլեկտրոնային եղանակով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվելուց հետո՝ երկօրյա ժամկետում. 3. Զինծառայողներն իրավունք ունեն հետևելու նախընտրական քարոզչությանը ծառայողական պարտականությունների իրականացումից ազատ ժամերին կամ օրերին. 4. Արգելվում է զինվորական ծառայությունում ստորադասության (ենթակայության) հարաբերությունների օգտագործումը ստորադաս (ենթակա) զինծառայողների՝ նախընտրական քարոզչությանը հետևելու՝ սույն հոդվածով նախատեսված իրավունքի իրականացումն անհիմն սահմանափակելու կամ այլ կերպ խոչընդոտելու նպատակով։ |