Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 41 Պայմանագրային զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելը. 1. Պայմանագրային զինծառայողները թողնվում են պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի` 1) 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերում` երկու ամսից ոչ ավելի, իսկ հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում կամ մինչև վեց ամիս ժամկետով ուսումնառության կամ ծառայողական բնույթի այլ գործուղման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողի հաստիքը կրճատվելու դեպքում` համապատասխանաբար մինչև արձակուրդի կամ ուսումնառության կամ ծառայողական բնույթի այլ գործուղման ժամկետի ավարտի օրվան հաջորդող 60-րդ օրը. 2) 4-րդ կետով սահմանված դեպքում` մինչև ընտրված խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու օրվան հաջորդող 30-րդ օրը, բայց ոչ ավելի, քան պայմանագրի ժամկետը լրանալը, իսկ զինծառայողի հետախուզման մեջ գտնվելու դեպքում՝ վեց ամսից ոչ ավելի, բացառությամբ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների, որոնց պայմանագրով նախատեսված ծառայության ժամկետը չի ավարտվել. 3) 5-րդ կետով սահմանված` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կարճաժամկետ ազատազրկման ձևով պատժի դատապարտվելու դեպքում` պատժի կրման ամբողջ ժամկետով, իսկ որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքի ձևով պատժի դատապարտվելու դեպքում՝ երկու ամսից ոչ ավելի. 4) 6-րդ կետով սահմանված դեպքում (ներառյալ` արձակումը ձևակերպելու ժամկետը)` 1 ամսից ոչ ավելի. 5) 7-րդ կետով սահմանված դեպքում` երեք ամսից ոչ ավելի. 5.1) 7.1-ին և 7.2-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ համապատասխանաբար մինչև գործուղման կամ բուժման ավարտի օրվան հաջորդող 30-րդ օրը. 5.2) 7.3-րդ և 7.4-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ մեկ ամսից ոչ ավելի. 6) 8-րդ կետով սահմանված դեպքում` մինչև վերադառնալը կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելը. 7) 9-րդ կետով սահմանված դեպքում` վերադառնալու օրվանից՝ մեկ ամսից ոչ ավելի. 8) 10-րդ կետով սահմանված դեպքում` մինչև ուսումնառության և սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հերթական արձակուրդի ավարտը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 41 1.1. Սույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում պայմանագրային զինծառայողը պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնվում է երկու ամսից ոչ ավելի ժամկետով. 2. Պայմանագրային զինծառայողներին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: Սույն հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամկետի ավարտի օրվա դրությամբ պայմանագրային զինծառայողի՝ բուժման մեջ գտնվելու դեպքում կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ գտնվելու ժամկետը երկարաձգվում է մինչև պայմանագրային զինծառայողի բուժման ավարտի օրը: Սույն հոդվածի համաձայն՝ պայմանագրային զինծառայողին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելը չի հանդիսանում պայմանագրային զինծառայողի հետ զինվորական ծառայության հարաբերությունների դադարեցում և զինծառայողին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի գործողությունը: |