FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  31

Տեղական հանրաքվեով ընդունված որոշումների ուժի մեջ մտնելը.
1. Տեղական հանրաքվեով ընդունված համայնքի ավագանու որոշումն ուժի մեջ է մտնում տեղական հանրաքվեով ընդունված իրավական ակտի նորմատիվ իրավական ակտերի հրապարակման համար օրենքով սահմանված կարգով հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե տեղական հանրաքվեով ընդունված ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ.
2. Տեղական հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ տեղական հանրաքվեի դրված նախագծի ընդունման մասին որոշումը հրապարակվելուց հետո՝ ութերորդ օրը, եթե այդ հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով դատարան հայցադիմում չի ներկայացվել.
3. Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով դատարան դիմում ներկայացվելու դեպքում տեղական հանրաքվեով ընդունված համայնքի ավագանու որոշումը հրապարակվում է դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը հրապարակվելուց հետո՝ ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում: