FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  16

Ազդագրի հրապարակման կարգը.
1. Ազդագիրը թողարկողի կամ տեղաբաշխողի կողմից պետք է հրապարակվի դրա՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցումից հետո հնարավորինս կարճ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան արժեթղթերի հրապարակային տեղաբաշխումը սկսելուց 3 աշխատանքային օր առաջ.
2. Ազդագիրը հրապարակվում է առնվազն էլեկտրոնային եղանակով` թողարկողի կամ տեղաբաշխողի (այդ թվում՝ արժեթղթերի դիմաց վճարումը գանձող անձի) ինտերնետային կայքում.
3. Թողարկողը կամ տեղաբաշխողը (այդ թվում՝ արժեթղթերի դիմաց վճարումը գանձող անձը) պարտավոր է ազդագրի տպագիր տարբերակը ցանկացած անձի պահանջով տրամադրել նրան անվճար: Ազդագրի տպագիր տարբերակն անձին պետք է տրամադրվի ոչ ուշ, քան նման պահանջը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը.
4. Կենտրոնական բանկը պարտավոր է իր գրանցած ազդագիրը հրապարակել իր պաշտոնական ինտերնետային կայքում` ազդագրի գրանցման օրվանից` 12 ամիս ժամկետով.
5. Եթե ազդագիրը բաղկացած է առանձին փաստաթղթերից, կամ նրանում պարունակվող տեղեկատվությունը ներկայացված է հղումների ձևով, ապա այդ փաստաթղթերը կարող են հրապարակվել առանձին, պայմանով, որ բոլոր նշված փաստաթղթերը մատչելի են դարձվում հանրությանը սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով: Յուրաքանչյուր այդպիսի փաստաթուղթ պետք է պարունակի նշում, թե որտեղ և ինչպես կարող են ձեռք բերվել ազդագրի մաս կազմող մյուս փաստաթղթերը և (կամ) տեղեկատվությունը: Ամփոփաթերթում ներառված տեղեկատվությունը չի կարող ներկայացվել հղումների տեսքով.
6. Եթե առկա է առանձին փաստաթղթերից կազմված ազդագրի՝ սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն վավերական համարվող գրանցման փաստաթուղթ, ապա հրապարակային առաջարկը կարող է արվել միայն արժեթղթերի նկարագրի և ամփոփաթերթի հրապարակման միջոցով: Այդ դեպքում արժեթղթերի նկարագիրը պետք է պարունակի էական փաստերի և հանգամանքների վերաբերյալ այն տեղեկատվությունը, որը սովորաբար ներառվում է գրանցման փաստաթղթում, և որն ի հայտ է գալիս գրանցման փաստաթղթի կամ դրա լրացման գրանցումից հետո.
7. Հրապարակված ազդագրի ձևը և բովանդակությունը պետք է համապատասխանեն Կենտրոնական բանկի գրանցած ազդագրի ձևին և բովանդակությանը հրապարակման ողջ ժամանակահատվածի ընթացքում: