Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 13 Համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը. 1. Համայնքի ավագանին կազմավորված է համարվում, եթե ընտրվել է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն երկու երրորդը. 2. Համայնքի ավագանին ընդունում է կանոնակարգ, որով սահմանվում են ավագանու գործունեության կազմակերպումը, նիստերի նախապատրաստումը և անցկացումը. 3. Ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ. 4. Ավագանին կարող է անցկացնել արտահերթ նիստեր. 5. Մինչև ավագանու 9 անդամ ունեցող համայնքներում ավագանին իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար կարող է իր որոշմամբ ստեղծել մշտական գործող կամ ժամանակավոր հանձնաժողովներ. 6. Ավագանու 9 և ավելի անդամ ունեցող համայնքում ավագանին իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար ստեղծում է մշտական, իսկ անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ ժամանակավոր հանձնաժողովներ. 7. Ավագանու հանձնաժողովների քանակը, գործառույթները և ձևավորման կարգը սահմանվում են ավագանու կանոնակարգով. 8. Համայնքի անունից համայնքի ավագանին իրականացնում է համայնքային կառավարչական հիմնարկի հիմնադրի գործառույթներ. 9. Համայնքի ղեկավարը տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում անհրաժեշտ պայմաններ է ստեղծում համայնքի ավագանու` սույն օրենքով, ինչպես նաև ավագանու կանոնակարգով նախատեսված կարգով գործունեության իրականացման համար. 10. Ավագանու նիստում կարող է քննարկվել համայնքի շահերին վերաբերող և օրենքով պետական մարմիններին, կազմակերպություններին և պաշտոնատար անձանց իրավասությանը չվերապահված ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին ընդունում է որոշումներ և ուղերձներ, որոնց վերաբերյալ կազմում է արձանագրություններ. 11. Համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի առնչությամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ` ուղղված համայնքի բնակչությանը, համայնքի ղեկավարին, մարզպետին կամ այլ մարմինների և կազմակերպությունների. 12. Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման համայնքի տարածքում: |