Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 274 Ժամանակավոր ներմուծվող (ժամանակավոր ներմուծված) միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամկետը. 1. Ժամանակավոր ներմուծվող միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամկետը սահմանվում է մաքսային մարմնի կողմից փոխադրողի դիմումի հիման վրա՝ ելնելով այն ժամանակից, որն անհրաժեշտ է միջազգային փոխադրում իրականացնող այդ տրանսպորտային միջոցը Միության մաքսային տարածքից արտահանելու համար՝ փոխադրման այն գործողությունների ավարտից հետո, որոնց կատարման համար այն ներմուծվել էր Միության մաքսային տարածք՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 144-րդ հոդվածը և սույն հոդվածի 2-րդ կետը. 2. Միության մաքսային տարածքում ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող այն տրանսպորտային միջոցի գտնվելու ժամկետը, որը սույն Օրենսգրքի 275-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան կարող է օգտագործվել բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռի այն փոխադրման համար, որն սկսվում և ավարտվում է Միության մաքսային տարածքում (սույն գլխում այսուհետ՝ ներքին փոխադրում), սահմանվում է այդ ներքին փոխադրումն իրականացնելու համար անհրաժեշտ ժամանակով, բայց ոչ ավելի, քան ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի՝ անդամ պետություններից մեկի տարածքում գտնվելու օրվանից 90 օրացուցային օր. 3. Միության մաքսային տարածքում սույն Օրենսգրքի 272-րդ հոդվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ապրանքների գտնվելու ժամկետը սահմանվում է մաքսային մարմնի կողմից փոխադրողի դիմումի հիման վրա՝ ելնելով այն գործողությունների համար անհրաժեշտ ժամանակից, որոնց կատարման նպատակով դրանք ներմուծվում են Միության մաքսային տարածք: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 274 4. Մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան սահմանված ժամկետում ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը Միության մաքսային տարածքից հետադարձ արտահանման անհնարինության դեպքում փոխադրողի, այն անձանց, որոնց տիրապետմանն են փոխանցվել այդ տրանսպորտային միջոցները՝ սույն Օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդից չորրորդ պարբերություններին համապատասխան, այլ շահագրգիռ անձանց պատճառաբանված պահանջով այդ ժամկետը մաքսային մարմնի կողմից երկարաձգվում է Միության մաքսային տարածքից տրանսպորտային միջոցի հետադարձ արտահանման անհնարինության պատճառները վերացնելու համար անհրաժեշտ ժամանակով. 5. Սույն Օրենսգրքի 272-րդ հոդվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ապրանքների՝ մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետում Միության մաքսային տարածքից հետադարձ արտահանման անհնարինության դեպքում փոխադրողի, այլ շահագրգիռ անձանց պատճառաբանված պահանջով այդ ժամկետը մաքսային մարմնի կողմից երկարաձգվում է Միության մաքսային տարածքից դրանց հետադարձ արտահանման անհնարինության պատճառները վերացնելու համար անհրաժեշտ ժամանակով. 6. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամկետի երկարաձգման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից: |