Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 392 Լրացուցիչ և կրկնակի մաքսային փորձաքննություններ. 1. Նախկինում հետազոտված ապրանքների, մաքսային, տրանսպորտային (փոխադրման), առևտրային և այլ փաստաթղթերի, նույնականացման միջոցների առնչությամբ նոր հարցեր առաջանալու դեպքում մաքսային մարմնի կողմից կարող է նշանակվել լրացուցիչ մաքսային փորձաքննություն: Լրացուցիչ մաքսային փորձաքննությունը նշանակվում է անդամ պետության այն լիազորված մաքսային մարմնին կամ փորձագիտական կազմակերպությանը (փորձագետին), որի կողմից իրականացվել է մաքսային փորձաքննությունը. 2. Եթե հայտարարատուն համաձայն չէ մաքսային, այդ թվում՝ լրացուցիչ փորձաքննության արդյունքների հետ, ապա մաքսային մարմնի կողմից կարող է նշանակվել կրկնակի մաքսային փորձաքննություն: Կրկնակի մաքսային փորձաքննությունը նշանակվում է այն նույն ապրանքները, մաքսային, տրանսպորտային (փոխադրման), առևտրային և այլ փաստաթղթերը, նույնականացման միջոցներն ուսումնասիրելու և այն նույն հարցերը լուծելու համար, որոնք ուսումնասիրվել են նախկինում անցկացված մաքսային փորձաքննության ընթացքում: Կրկնակի մաքսային փորձաքննություն կարող է նշանակվել ինչպես անդամ պետության այն լիազորված մաքսային մարմնին կամ փորձագիտական կազմակերպությանը, որի կողմից անցկացվել է մաքսային փորձաքննությունը, այնպես էլ անդամ պետության այլ լիազորված մաքսային մարմնին կամ այլ փորձագիտական կազմակերպությանը: Կրկնակի մաքսային փորձաքննության կատարումը հանձնարարվում է 2 և ավելի մաքսային փորձագետներից (փորձագետներից) կազմված Հանձնաժողովին՝ բացառությամբ մաքսային, այդ թվում՝ լրացուցիչ փորձաքննություն անցկացրած մաքսային փորձագետի (փորձագետի): Մաքսային, այդ թվում՝ լրացուցիչ փորձաքննություն անցկացրած մաքսային փորձագետները (փորձագետները) կարող են ներկա գտնվել կրկնակի մաքսային փորձաքննության անցկացման ժամանակ և Հանձնաժողովին անհրաժեշտ պարզաբանումներ տալ. 3. Լրացուցիչ և կրկնակի մաքսային փորձաքննություններ անցկացնելու դեպքում մաքսային փորձագետին (փորձագետին) պարտադիր կերպով տրամադրվում են նախկինում կատարված մաքսային փորձաքննության արդյունքները: |