Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 Թանգարանների խորհրդի լիազորությունները. 1. Թանգարանների խորհուրդը հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որի նպատակն է թանգարանային գործունեության կազմակերպման հիմնարար հարցերի քննարկումը. 2. Թանգարանների խորհուրդը կազմված է 15 անդամից։ Խորհուրդը բաղկացած է լիազոր պետական մարմնի հինգ, զբոսաշրջության բնագավառի լիազոր պետական մարմնի, տարածքային կառավարման բնագավառի լիազոր պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի մեկական ներկայացուցչից, ինչպես նաև կարող են ռոտացիոն կարգով ընդգրկվել թանգարանների (անկախ ենթակայությունից և սեփականության ձևից), մշակութային հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ, գիտնականներ, մասնագետներ: Ի պաշտոնե խորհրդի նախագահն է լիազոր պետական մարմնի ղեկավարը. 3. Թանգարանների խորհուրդը բնագավառի լիազոր պետական մարմին առաջարկություններ է ներկայացնում թանգարանների գործունեության և գործունեությանը նպաստող պետական ռազմավարության մշակման, թանգարանային քաղաքականության, գիտական ծրագրերի վերաբերյալ. 4. Թանգարանների խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատում է լիազոր պետական մարմինը երեք տարի ժամկետով: |