FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

Հանրային վերահսկողության խորհրդի գործունեության կարգը.
1. Հանրային վերահսկողության խորհրդի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստ կարող է գումարվել նաև խորհրդի անդամներից առնվազն երեքի պահանջով: Խորհրդի անդամների պահանջները ներկայացվում են խորհրդի նախագահին՝ գրավոր.
2. Հանրային վերահսկողության խորհրդի նիստերը նախագահում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը.
3. Հանրային վերահսկողության խորհրդի նախագահի և խորհրդի նախագահի տեղակալի միաժամանակյա բացակայության դեպքում խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է խորհրդի՝ տարիքով ավագ անդամը.
4. Հանրային վերահսկողության խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրություններն ստորագրում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը.
5. Հանրային վերահսկողության խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է խորհրդի առնվազն չորս անդամ, այդ թվում՝ խորհրդի նախագահը կամ նրան փոխարինող անձը.
6. Հանրային վերահսկողության խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով իրավունք ունի մասնակցելու մասնագիտացված կառույցի նախագահը: Հանրային վերահսկողության խորհրդի նախագահի հրավերով խորհրդի նիստերին կարող են ներկա լինել նաև պետական մարմինների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ անձինք: Նիստի գումարման օրվա, տեղի և ժամի, ինչպես նաև նիստի օրակարգի մասին տեղեկությունները նիստից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ Հանրային վերահսկողության խորհուրդը տեղադրում է ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում և գրավոր ներկայացնում է մասնագիտացված կառույց.
7. Հանրային վերահսկողության խորհրդի նիստում քննարկվող հարցերը հաստատվում են խորհրդի որոշմամբ, որն ընդունվում է քվեարկության միջոցով` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Արգելվում է ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումը խորհրդի մեկ անդամից մյուսին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

8. Հանրային վերահսկողության խորհրդի որոշումներն ստորագրում է խորհրդի նախագահը: Եթե խորհրդի նիստին ներկա խորհրդի անդամը համաձայն չէ ընդունված որոշմանը և ունի հատուկ կարծիք, ապա վերջինիս պահանջով խորհրդի նիստի արձանագրության մեջ պետք է նշվի այդ հատուկ կարծիքը և հաստատվի այդ անդամի ստորագրությամբ.
9. Մասնագիտացված կառույցի ընդունած՝ Հանրային վերահսկողության խորհրդի կողմից համաձայնեցման ենթակա ներքին իրավական ակտերը համաձայնեցվում են խորհրդի որոշմամբ.
10. Խորհրդի որոշումներն ուժի մեջ են մտնում որոշման ընդունման պահից, եթե որոշմամբ ուժի մեջ մտնելու այլ ժամկետ սահմանված չէ.
11. Հանրային վերահսկողության խորհրդի նիստի քննարկման առարկա հանդիսացող որևէ հարցի վերաբերյալ անձնական շահագրգռվածություն ունեցող խորհրդի անդամը պարտավոր է տեղեկացնել խորհրդին իր շահագրգռվածության փաստի և բնույթի մասին: Այդ տեղեկացումը պետք է վավերացվի նիստի արձանագրության մեջ, որից հետո նշված անդամը պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի քննարկմանն իր մասնակցությունից և տվյալ հարցի քվեարկումից: