FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  39.9

Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կողմից փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու հիմքերը.
1. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կարճում է փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթն այն դեպքում, երբ`
    1) առկա չէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք.
    2) կարգապահական խախտումը կատարելուց հետո անձը հիվանդացել է անբուժելի հոգեկան հիվանդությամբ կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ.
    3) կարգապահական խախտումը կատարելուց հետո սույն օրենքով սահմանված կարգով փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվել է.
    4) առկա է միևնույն հիմքով և միևնույն դեպքի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու, կարգապահական վարույթի հարուցումը մերժելու կամ կարգապահական վարույթը կարճելու մասին չվերացված որոշում.
    5) անցել են սույն օրենքի 39.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետները, եթե փաստաբանը համաձայն է վարույթի կարճմանը նշված հիմքով: