Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 58 Մտքերի փոխանակությունը. 1. Մտքերի փոխանակությունն իրականացվում է հետևյալ ընթացակարգով. 1) պատգամավորների և հրավիրված անձանց ելույթներ. 2) խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներ. 3) եզրափակիչ ելույթներ. 2. Եթե մտքերի փոխանակության տևողությունը սահմանված չէ, կամ Կանոնակարգով ելույթների համար այլ ժամկետ սահմանված չէ, ապա ելույթների համար հատկացվում է տասական րոպե. 3. Եթե մտքերի փոխանակության տևողությունը սահմանված է, ապա ընդդիմադիր և կառավարող խմբակցություններում ընդգրկված՝ հերթագրված պատգամավորները ելույթ են ունենում փոխառփոխ. 4. Մինչև եզրափակիչ ելույթները արտահերթ ելույթի իրավունք ունեն Ազգային ժողովի նախագահը կամ նիստը նախագահողը, իսկ մինչև քվեարկությունը՝ միայն վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ փոխվարչապետներից մեկը. 5. Հարցի քննարկմանը հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել գլխադասային հանձնաժողովի կամ նիստը նախագահողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ. 6. Խմբակցության անունից ելույթի գրավոր հայտը, որը ներառում է նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է Ազգային ժողովի նախագահին կամ նիստը նախագահողին ներկայացնել՝ 1) նախապես՝ մինչև Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծի հաստատումը կամ 2) Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում՝ մինչև պատգամավորների և հրավիրված անձանց ելույթների ավարտը. 7. Եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունք ունեն հարակից և հիմնական զեկուցողը, ինչպես նաև Կանոնակարգով դրա իրավասությունն ունեցող այլ անձինք. 8. Հարցի քննարկման ընթացքում ելույթի իրավունքից զրկվում են՝ 1) հերթագրված՝ դահլիճից բացակայող պատգամավորները, խմբակցությունների ներկայացուցիչները և հրավիրված անձինք. 2) հերթագրված պատգամավորները՝ ելույթների համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո: |
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 58 9. Հերթագրված, սակայն ելույթների համար սահմանված ժամկետն ավարտվելու կամ այլ պատճառով ելույթ չունեցած պատգամավորները կարող են հարցի քննարկումից հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմ ուղարկել իրենց գրավոր ելույթի տեքստը, որն Աշխատակազմը ներառում է Ազգային ժողովի նիստի սղագրությունում. 10. Ելույթների համար հերթագրման, ինչպես նաև ելույթ ունենալու կարգը սահմանվում է Աշխատակարգով: |